https://armeniasputnik.am/20211111/bvoghvoqi-akciajic-kan-berman-entarkvatsner-35220402.html
Բողոքի ակցիայից կան բերման ենթարկվածներ
Բողոքի ակցիայից կան բերման ենթարկվածներ
Հանրապետության հրապարակում բողոքի ակցիան շարունակվում է։ 11.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-11T12:46+0400
2021-11-11T12:46+0400
2021-11-11T12:49+0400
երևան
հհ կառավարություն
հհ ոստիկանություն
բողոքի ակցիա
սյունիք
կապան
ճանապարհ
գորիս
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0b/35216868_0:135:1600:1035_1920x0_80_0_0_77df0e031d656c0e1760137cd18ca830.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից 16 մարդու բերման են ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից։Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր կառավարության նիստի ընթացքում մի քանի ընդդիմադիր պատգամավորներ և Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքող մարդիկ ակցիա են իրականացնում։ Նրանք իշխանություններին մեղադրում են ազգային շահերին դավաճանելու համար: Ցույցին մասնակցում են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը և Թադևոս Ավետիսյանը:Ակցիայի ընթացքում ցուցարարները փորձեցին մոտենալ կառավարության շենքին և փակել Հանրապետության հրապարակի ճանապարհները, սակայն ոստիկանները ուժով արգելեցին նրանց դա անել։ Հրմշտոց սկսվեց ցուցարարների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։Նշենք, որ նախօրեին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»:Հավելենք, որ այս պահին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիան շարունակվում է։
երևան
սյունիք
կապան
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0b/35216868_21:0:1580:1169_1920x0_80_0_0_de32e80a0b9abb38451062368e45880c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երևան, հհ կառավարություն, հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, սյունիք, կապան, ճանապարհ, գորիս
երևան, հհ կառավարություն, հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, սյունիք, կապան, ճանապարհ, գորիս
Բողոքի ակցիայից կան բերման ենթարկվածներ
12:46 11.11.2021 (Թարմացված է: 12:49 11.11.2021) Հանրապետության հրապարակում բողոքի ակցիան շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից 16 մարդու բերման են ենթարկել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից։
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր կառավարության նիստի ընթացքում մի քանի ընդդիմադիր պատգամավորներ և Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքող մարդիկ
ակցիա են իրականացնում։ Նրանք իշխանություններին մեղադրում են ազգային շահերին դավաճանելու համար: Ցույցին մասնակցում են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը և Թադևոս Ավետիսյանը:
Ակցիայի ընթացքում ցուցարարները փորձեցին մոտենալ կառավարության շենքին և փակել Հանրապետության հրապարակի ճանապարհները, սակայն ոստիկանները ուժով արգելեցին նրանց դա անել։
Հրմշտոց սկսվեց ցուցարարների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։
Նշենք, որ նախօրեին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»:
Հավելենք, որ այս պահին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիան շարունակվում է։