Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացվեն

© Sputnik / Aram Nersesyan«Սյունիք» օդանավակայան
«Սյունիք» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
«Սյունիք» օդանավակայան
Բաժանորդագրվեք
Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում էր այս նախագիծը, որտեղ նշվում է, որ չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։
Կառավարությունն այսօր որոշեց ֆինանսական միջոցներ տրամադրել «Սյունիք» օդանավակայանին։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։
Նշվում է, որ «Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն ֆինանսական պարտավորություններ ունի ընթացիկ տարվա համար։ Մասնավորապես, ունի ընդհանուր շահագործման ծախսեր, աշխատավարձ, հարկեր. ընդհանուր պարտավորությունների գումարը 2021 թվականի համար կազմել է 49.5 մլն դրամ։ Այս ծախսերը վճարելու համար էլ կառավարությունը գումար կտրամադի օդանավակայանին։
Azal ավիաընկերության ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Արբեջանական AZAL–ը Հայաստանի տարածքով թռիչքների համար վճարում է․ Քաղավիացիայի կոմիտե
Հիշեցնենք` Կապանի՝ խորհրդային տարիներին կառուցված օդանավակայանի վերականգնման աշխատանքները մեկնարկել էին 2017–ին։
90-ականների սկզբից Ադրբեջանը սկսեց օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը գնդակոծության ենթարկել: 2017-ին, երբ այստեղ սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա չպայթած ռումբ հայտնաբերեցին:
ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվել էին 2020թ–ի դեկտեմբերի 5-ին։
ՀՀ օրենսդրության և միջազգային պահանջների համաձայն` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից իրականացվել էր օդանավակայանի աերոդրոմի սերտիֆիկացման գործընթացը, ինչի արդյունքում կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 279-Ա հրամանով աերոդրոմին տրվել է սերտիֆիկատ:
«Սյունիք» օդանավակայանում նախատեսվում էր շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала