Գինը լինելու էր միջանցքի տրամաբանությունը. Փաշինյանը` Սյունիքում Ադրբեջանի մաքսակետի մասին

Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Փաշինյանն արձանագրեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի ու անձնագրային– մաքսային հսկողության։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նստում անդրադարձավ Սյունիքում Ադրբեջանի տեղադրած մաքսային կետի մասին ԱԽ քարտուղարի նախօրեին արված հայտարարությանը։
«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել այն մասին, որ իրենք պատրաստվում են նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան– Աղվանի– Տաթև– Հալիձոր– Շինուհայր Մ2 ավտոճանապարհ, և այստեղով իրականացնել երթևեկությունը»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ այդ ճանապարհի Տաթև–Աղվանի հատվածը, որ տարիներ շարունակ անանցանելի է եղել , հիմա ասֆալտապատված է։
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Արման Թաթոյանն Արմեն Գրիգորյանից պարզաբանումներ է պահանջում
Ըստ Փաշինյանի, թեև ճանապարհը նախատեսված չէ կցորդիչով բեռնատարների համար, սակայն, դրանով երեկ կեսգիշերից հետո շուրջ 100 նման բեռնատար է անցել։
«Երթևեկության փոփոխության տրամաբանության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում, թեև մի քանի գյուղերի պարագայում գյուղերի ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի որոշմանը, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այն ՀՀ տարածքում չի գտնվում, ըստ նրա` խոսքը Էյվազլիի հատվածի մասին է։

«Հիմա կարող է հարց ծագել. իսկ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի է մեզ համար»,– ասաց նա։

Փաշինյանն արձանագրեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումն այն է, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի ու անձնագրային– մաքսային հսկողության։
«Այսինքն` երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել ենք»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ այդ տրամաբանությունը ֆիքսված է եռակողմ հայտարարությամբ ու վերջին շաբաթների ընթացքում ՌԴ–ն մի քանի անգամ հրապարակային հաստատել է այդ իրողությունը։
Սև լճի տարածքում Ադրբեջանը սադրել է, ապա դիմել է ռուսական կողմին. ՊՆ
Այդուհանդերձ, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը ևս անհրաժեշտության դեպքում Գորիս–Կապան ճանապարհին կտեղադրի մաքսային–անձնագրային հսկողության կետեր։
Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 10–ին, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала