Գնալու ենք մինչև վերջ. «Հայաստան» դաշինքը հայտնում է` որն է այսօրվա հիմնական խնդիրը

© Sputnik / Aram NersesyanДепутаты блока "Айастан" во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Депутаты блока Айастан во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հայաստան» դաշինքը հայտարարությւոն է տարածել` ասելով, որ չի համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքը` անդրադառնալով Գորիս–Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու փաստին։
Նշենք, որ նախօրեին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»:
Գորիս–Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան. ԱԽՔ
«Կապիտուլյանտը հայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժվելու ենք: Հանրությանը խաբում էր հերթական անգամ: Հիմա հայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին: Քանի դեռ այս վարչախումբը իշխանության է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամեն օր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սակայն «Հայաստան» դաշինքը հայտնում է, որ չի համակերպվելու այս ամենին` հիշեցնելով, որ համազգային դիմադրություն շարժում են սկսել։ Դաշինքը հայտարարում է` այսօրվա խնդիրը դիմադրության հզորացումն է, ամենօրյա աշխատանքն ու շարունակական ակցիաները:
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Ի՞նչ հիմքով է Գորիս–Որոտան ճանապարհի հատվածը համարվել ադրբեջանական. ԱԽՔ-ի մեկնաբանությունը
«Մենք ճնշումների, ուժային կառույցների բռնարարքների դեմ չենք ընկճվելու, գնալու ենք մինչև վերջ: Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու»,–նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ այս պահին ընդդիմադիրները Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքի ակցիա են անում կառավարության առջև։
Լրահոս
0