Գուցե Ադրբեջանը զրկվում էր այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից. ՄԻՊ–ը հարց է բարձրացրել

Արման Թաթոյանը Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Արման Թաթոյանը Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Թաթոյանը նկատում է` Հայաստանի իշխանություններն ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին առաջարկում է պարզաբանել, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում։
Նշենք, որ այսօր կառավարության նիստից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Գորիս–Կապան ավտոճանապարհին գիշերը տեղակայված ադրբեջանական մաքսակետի մասին, ասաց, որ Ադրբեջանն այս պահին դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել, թե ինչ ընթացակարգ է նախատեսում կիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, բայց տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ քաղաքացիները որոշակի վճար վճարելու դեպքում կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով։
Թաթոյանը նաև ցանկանում է հասկանալ, թե ի՞նչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամո՞վ են արվելու, թե՞ արտարժույթով, ո՞րն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քաղաքացիների իրավունքները:
Թաթոյանը Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Մեր զինվորներին խոշտանգած Ադրբեջանի սահմանապահները Գորիս-Կապան ճանապարհին են.ՄԻՊ–ի փաստերը
Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում:

«Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ»,–նկատում է Թաթոյանը:

Նա ընդգծում է` միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջանական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը:
Արման Թաթոյանն Արմեն Գրիգորյանից պարզաբանումներ է պահանջում
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի երեկվա ծանուցումից հետո, թե իրենք պատրաստվում են մաքսատուրք գանձել նշված ճանապարհով անցնող ՀՀ քաղաքացիներից, իրենք որոշել են հրաժարվել այդ ավտոճանապարհից ու ՀՀ քաղաքացիներին ուղղորդել երթևեկել այլընտրանքային` Կապան– Աղվանի– Տաթև– Հալիձոր– Շինուհայր ճանապարհով։
Երեկ` նոյեմբերի 10–ին, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала