Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց. աշխարհի առաջնության ուղեգիր չի լինի

© Sputnik / Asatur YesayantsԽոակին Կապառոս
Խոակին Կապառոս - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բաժանորդագրվեք
Եվրոպական ընտրական մրցաշարը աշխարհի-2022 թվականի առաջնության ուղեգրերի համար պայքարը հրաշալի սկսվեց Հայաստանի հավաքականի համար։ Շատերը մտածեցին աշխարհի առաջնության տոմսերի մասին։ Բայց ինչքան փառավոր էր մեկնարկը, նույնքան անփառունակ եղավ ավարտը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։5 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց։
Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքերն ու վաստակած միավորները, հասկանալի էր, որ և՛ Հայաստանի հավաքականին, և՛ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն այս մրցավեճում բավարարում էր միայն հաղթանակը։ ՛
Ոչ– ոքին այս խաղում կողմերի համար հավասարազոր էր պարտության, որովհետև Ռումինիայի հավաքականը սեփական հարկի տակ Իսլանդիային հաղթելով, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովում էր երկրորդ տեղը։
Հայաստանի հավաքականի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Կապառոսի անսպասելի և համարձակ որոշումները. ինչպես է հավաքականը պատրաստվում հանդիպումներին
Եվ ցանկալի հաղթանակին հասնելու համար երկու կողմերն էլ նախընտրել էին հարձակողական ֆուտբոլ։ Խաղից առաջ էլ պարզ էր, որ պաշտպանության կենտրոնում կարող ենք ունենալ խնդիրներ որակազրկված ֆուտբոլիստների պատճառով։
Բայց որ պաշտպանության ամբողջ գիծը նման ձևով կխաղա բաց թողած գոլի ժամանակ, հաշվի չէինք առել։ Հյուսիսային Մակեդոնիայի կիսապաշտպան Ստեֆան Աշկովսկին հարձակման աջ եզրում անցավ մեր երեք ֆուտբոլիստներին և մյուս երկուսի միջև գտավ իր թիմակցին, իսկ Ալեքսանդր Տրայկովսկին մոտ տարածությունից բացեց հաշիվը։
Հայտնի են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները
Դրանից հետո մենք ունեինք հնարավորություն պատասխան գնդակը խփելու համար։ Բայց Տիգրան Բարսեղյանի հարվածը դիպուկ չէր, իսկ ահա Էնիս Բարդին չվրիպեց։ Ուշացան մեր հենակետային կիսապաշտպանները, և գնդակն ընդունելուց հետո Բարդին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Երկրորդ խաղակեսը դարձավ Հայաստանի հավաքականի անհաջող փորձերի խաղակես։ Շարժում կար, ցանկություն` նույնպես, բայց այստեղ էլ պետք է հիշել, որ միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են։
Դարկո Վելկովսկի - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Այդ հանգամանքը կարող է ճնշել ֆուտբոլիստներին. Դարկո Վելկովսկին` առաջիկա խաղի մասին
Իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը զարգացրեց իր հաջողությունը։ Էնիս Բարդին վաստակեց 11 մետրանոց հարված ու իրացրեց այն` դառնալուվ դուբլի հեղինակ այս խաղում։
Լուսատախտակին նայելով կարելի էր և չհավատալ տեսածին՝ Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա` 0։3։ Բայց սա դեռ վերջը չէր. մեր հավաքականի անօգնական տեսքն ու խաղը ի վերջո հանգեցրին նրան, որ մենք ոչ թե պարտվեցինք, այլ ջախջախիչ պարտություն կրեցինք մեզ հետ նույն կարգի ու հասար համարվող մրցակցից։ Հավատանք թե ոչ՝ հաշիվը 0։5 է։
Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Մեր ընտրանին, պարտվելով այս խաղում, խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ զրկվեց նաև երկրորդ տեղ զբաղեցնելու աննշան հնարավորությունից։ հայաստանի թիմը խմբում չորրորդն է, ու դժվար թե այլ տեղաշարժ ունենանք, քանի որ վերջին խաղում՝ նոյեմբերի 15-ին, մրցելու ենք Գերմանիայի ընտրանու հետ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала