ՀՀ ֆինանսների նախարարը ռուս փորձագետների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցը

© Photo : official site of the Ministry of Finance of RAՀՀ ֆինանսների նախարարը ռուս փորձագետների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցը
ՀՀ ֆինանսների նախարարը ռուս փորձագետների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բաժանորդագրվեք
Փորձագետները նաև շեշտել են, որ սա լավ հարթակ է ոլորտի հայ և ռուս մասնագետների փորձի փոխանակման և աշխատանքային քննարկումների ծավալման համար:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ՌԴ ֆինանսների նախարարության Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Փորձագետների պատվիրակությունը գլխավորել է Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ Սամվել Լազարյանը։
Ամեն մեկն իր ոլորտի համար ավել ֆինանսավորում է քաշում. Առաքելյանը` հավելավճարների մասին
«Նախարարն իր խոսքում ընդգծել է հայ և ռուս գործընկերների միջև աշխատանքային փորձի փոխանակման և հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։ Ռուսական կողմն էլ պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունը»,- նշում են գերատեսչությունից։
Փորձագետները նաև շեշտել են, որ սա լավ հարթակ է ոլորտի հայ և ռուս մասնագետների փորձի փոխանակման և աշխատանքային քննարկումների ծավալման համար: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև խոսել հայ-ռուսական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն աջակցելու մասին:
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորումը ոչ միայն չի կրճատվի, այլև կավելանա
ՀՀ ֆինանսների նախարարությունը գիտահետազոտական ինստիտուտի հետ սերտ համագործակցություն է ծավալում ավելի քան 5 տարի։
Ներկայում էլ նախատեսվում է միջոցառումների շարք՝ ուղղված 2 կառույցի աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала