Մայր աթոռում քննարկել են Երուսաղեմի հայոց պատրիարքարանի կալվածքի վարձակալության հարցը

© Sputnik / Алексей ЖелезновԵրուսաղեմի Հայկական թաղամասը
Երուսաղեմի Հայկական թաղամասը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բաժանորդագրվեք
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Երուսաղեմի Հայոց պատրիարքին նամակ է ուղղել ու հորդորել, որպեսզի Սրբոց Հակոբյանց միաբանության ներքին համերաշխությունը վերականգնվի։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Երուսաղեմի հայոց թեմի առաջնորդ, պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Հայկական թաղամասի հողը հյուրանոցի կառուցման համար վարձակալությամբ հանձնելու մասին որոշում է կայացրել։ Այդ ամենն էլ մտահոգություն է առաջացրել ու տարաբնույթ խոսակցությունների առիթ է դարձել։
Երուսաղեմ - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Մութ գործարք. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հողերում Իսրայելը հաստատվելու փորձեր է անում
«Հարցի շուրջ առաջացած դիրքորոշումների հետևանքով խաթարվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության ներքին համերաշխությունն ու միասնականությունը։ Խիստ անհանգստացնող է համարվել նաև այն, որ տարբեր մեկնաբանությունների պատճառով հարված է հասցվում Աթոռի վարկին ու հեղինակությանը»,- նշում են Մայր Աթոռից։
Գարեգին Երկրորդ կաթողիկոսն էլ օրեր առաջ նամակ է ուղղել Երուսաղեմի Հայոց պատրիարքին՝ հորդորելով պատշաճ կերպով փարատել մտահոգությունները և միաբանության մեջ վերականգնել համերաշխությունը։ ԳՀԽ հույս է հայտնել, որ պատրիարքի և Սրբոց Հակոբյանց միաբանների կողմից հնարավոր բոլոր ջանքերը կգործադրվեն կարգավորելու խնդիրը միաբանության կանոնադրության պահանջների համաձայն։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала