00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Օդանավակայանի տաքսիների գործունեության առնչվող նախագիծը ոչ մի խնդիր չի լուծում. Սահակյան

Սահակյան. Օդանավակայանի տաքսիների գործունեության առնչվող նախագիծը ոչ մի խնդիր չի լուծում
Բաժանորդագրվել
Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է օդանավակայանի տաքսիների գործունեությանն առնչվող օրենսդրական կարգավորումների նախագծին։
Օդանավակայանի տաքսիների գործունեությանն առնչվող նախագիծը ոչ մի խնդիր չի լուծում։ Ի սկզբանե, երբ 2006 թվականին տաքսիների լիցենզավորման կարգը սահմանվեց, պայմաններն ավելի խիստ էին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը։
Yandex–ը` ՀՀ–ում․ արդյոք անվարորդ մեքենաները կփոխարինեն տաքսիներին, և ինչու են աճում գները
«Շեշտը դրվում է տուրիզմի զարգացման և օդակայանում բոլոր տաքսիների համար մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու վրա, բայց ԱԺ հանձնաժողովում նույնիսկ տեղյակ չէին, որ օդանավակայանում տաքսու կանգառներից օգտվելու համար ընկերություններն ամսական վճարում են 1,8 միլիոն դրամ վարձակալության վճար։ Եթե անգամ մարդը ձեռք բերի իրենց առաջարկած A տեսակի լիցենզիան, միևնույնն է, նրա համար ձեռնտու չի լինի վճարել 1,8 միլիոն դրամը, նա ի՞նչ պետք է ստանա այնտեղից»,– ասաց Սահակյանը։
Նա մատնանշեց երկրորդ հանգամանքը. եթե տաքսի ծառայությունների ոլորտի խնդիրն ընդգրկուն կերպով չի լուծվում, և եթե չի կիրառվում ոլորտին առնչվող օրենքը, մնացած առաջարկությունները, ըստ նրա, ուղղակի փուչիկներ են։
Yandex Go на площади Республики - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Հարկային օրենսգիրքը փոխվում է, online տաքսիները մնում են հարկման դաշտից դուրս
«Հարկավոր է լիցենզավորել տաքսին, որով կոնկրետ վարորդը պետք է կատարի պատվերը, ընդ որում` կարևոր չէ, թե այդ տաքսին ինչպես է ձեռք բերել պատվերը։ Կապ չունի` վարորդի հեռախոսին են զանգել, նա պատվերը ստացել է օնլայն հարթակներից, տաքսի ծառայության կետից, թե փողոցից։ Օնլայն հարթակներն ուղղակի պատվեր են գնում և վաճառում տաքսու վարորդներին, ուրիշ ոչ մի բան։ Գործող օրենքը պետք է կիրառվի ամբողջությամբ»,– ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը։
Սահակյանի դիտարկմամբ` օդակայանի տաքսիների գործունեությունը կարգավորող նախագիծը վերաբերելու է առավելագույնս 50 մեքենայի, որովհետև դրանից ավել ուղղակի ֆիզիկապես չեն կարող պահել, առավել ևս, որ մեր ուղևորահոսքն օդակայանում շատ քիչ է։
Դժգո՞հ եք տրանսպորտից ու տաքսիներից. կառավարությունն առաջարկում է զինել տեսուչներին
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ գործում է 60 հազար տաքսի, որոնցից ոչ մեկը, ըստ նախագծի, լիցենզավորված չէ, հետևաբար ուզում են անել փոփոխություն, որի պարագայում լավագույն դեպքում կլիցենզավորվի 50 մեքենա, այսինքն` 60 հազար մեքենան, ըստ Սահակյանի, թողել են մի կողմ և ուզում են ընդամենը 50 մեքենայի հարց լուծել։
Սահակյանի պնդմամբ` եթե ուզում են հարցը լուծել, ուրեմն պետք է կոնկրետ գին սահմանեն, ինչպես դա արվում է արտերկրում, առավել ևս, որ մեր օդակայանում արդեն իսկ գործում է տաքսի ծառայություն և եթե պետությունը չսահմանի տաքսի ծառայության գին, ապա ոլորտում կարող են առաջանալ մենաշնորհներ։
Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Զվարթնոց օդանավակայանի մուտք - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Օդանավակայանում կաշխատեն միայն լիցենզավորված տաքսիները. որն է իրական նպատակը
Ըստ նախագծի` օդանավակայանի տաքսիների կայանատեղից ուղևորափոխադրում կատարելու համար սահմանվում է A տեսակի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200 հազար դրամ է: Սահմանվել են նաև մեքենաների կահավորման, արտաքին տեսքի, տարիքային սահմանափակման պահանջներ. յոթ տարեկանից բարձր մեքենան շահագործելն արգելվում է: Առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղից ուղևորափոխադրում անելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի նպատակը օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ կատարելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելը և զբոսաշրջիկների համար պատշաճ որակ ապահովելն է:
Լրահոս
0