Ո՞ր հորիզոնականում է Հայաստանը COVID-19–ից մահացության ցուցանիշով

Բաժանորդագրվեք
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Երկրում COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշը բավական բարձր է։ Այդ ֆոնին իշխանությունները բնակչությանն ակտիվորեն հորդորում են պատվաստվել։
Հայաստանը մերձավոր արտասահմանի երկրների թվում երրորդն է կորոնավիրուսի բարդացումներից գրանցված մահացության ցուցանիշով։
«Հակավարկանիշի» առաջին հորիզոնականում է Մոլդովան, երկրորդ տեղում` Վրաստանը։
Կարմիրը մահերն են. ՀՀ–ն կորոնավիրուսային ցուցանիշով առաջին հորիզոնականում է
Այն մասին, թե մերձավոր արտասահմանի մյուս երկրները որ հորիզոնականներն են զբաղեցնում՝ դիտեք ինֆոգրաֆիկայում։
Նոյեմբերի 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 325 521–ի։ Մահվան ընդհանուր դեպքերն արդեն կազմում են 6867։ Միայն վերջին մեկ օրվա ընթացքում երկրում քովիդից մահացել է 36 մարդ։
Նշենք, որ Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 11-ը արտակարգ դրություն էր գործում։ Այնուհետև երկրում կարանտին հայտարարվեց, որն արդեն երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունիսի 20-ը։ Դիմակ դնելը հանրապետությունում պարտադիր է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала