Որևէ գյուղ չի մեկուսանա․ ԱԽՔ-ը` Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ դնելու մասին

© Sputnik / Aram NersesyanСекретарь Совета безопасности Армении Армен Григорян во время интервью агентству Sputnik Армения
Секретарь Совета безопасности Армении Армен Григорян во время интервью агентству Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բաժանորդագրվեք
Որոտանի դպրոցի տնօրենն ավելի վաղ հայտարարել էր, որ դպրոցականներն ու ուսուցիչները չեն կարողանում դպրոց հասնել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների անցակետի պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից սահմանված անցակետերի արդյունքում ոչ մի հայկական գյուղ չի մեկուսացվի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ոչ մի հայկական գյուղ չի մեկուսացվի։ Այս պահին մենք ճանապարհները բարեկարգելու աշխատանքներ ենք կատարում։ Գրունտային ճանապարհը գրեթե պատրաստ է։ Նոյեմբերի 10-ին արդեն պատրաստ էր Կապան-Տաթև ճանապարհը։ Ինտենսիվ աշխատում ենք այլ ճանապարհների վրա»,- ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում Ադրբեջանը դեռ ամիսներ առաջ մաքսակետ էր տեղադրել ու դրանով երթևեկող Իրանի քաղաքացիներից մաքսատուրք էր գանձում։
Երեկ` նոյեմբերի 10–ին, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Գինը լինելու էր միջանցքի տրամաբանությունը. Փաշինյանը` Սյունիքում Ադրբեջանի մաքսակետի մասին
Որոտանի դպրոցի տնօրենն այսօր հայտարարել է, որ դպրոցականներն ու ուսուցիչները չեն կարողանում դպրոց հասնել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների անցակետի պատճառով: Նա գրություն է ուղարկել ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով գյուղին համապատասխան ավտոմեքենաներ տրամադրել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала