00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանը սխալ հաշվարկ է կատարել, եթե կարծում է, որ մեզ գցել է խնդիրների մեջ. Հովհաննիսյան

Հովհաննիսյան. Ադրբեջանը սխալ հաշվարկ է կատարել, եթե կարծում է, որ մեզ գցել է խնդրիների մեջ
Բաժանորդագրվել
ՀՀ տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ավտոմոբիլային ու երկաթուղային բեռնափոխադրումների հետ կապված լոգիստիկ խնդիրներին։
Ադրբեջանը վերջին իրադարձություններից իրեն համարում է շահած կողմ և փորձում է ինչ–որ բաներ պարտադրել։ Եթե կարծում է, որ տակտիկական քայլեր է կիրառել, որպեսզի Հայաստանին գցի խնդիրների մեջ, հաստատ տանուլ է տվել, որովհետև մենք վաղուց ունեինք այլընտրանքային ճանապարհ։ Խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակից`Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` մեզանից ու մեր որակներից է կախված, թե մենք կկարողանա՞նք Սիսիան–Տաթև–Աղվանի–Կապան–Մեղրի ճանապարհը դարձնել գործող, միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհ։
«Մենք վերջին տարիներին շատ բան ենք կորցրել։ Ունեինք «Գիպրոտրանս» նախագծային ինստիտուտ, որը ճանապարհներ էր նախագծում, ուներ բարձրակարգ, պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք կարճ ժամանակում կարող էին կազմել ցանկացած նախագիծ, ուստի մենք մտածելու բան չունեինք։ Բայց այսօր չկա մի կառույց, որն ի զորու է մեզ տալ ճշգրիտ տարբերակ, որը կարող է ապահովել ներկայիս բեռնափոխադրումների պահանջվող ծավալը` ապահովելով նաև ապրանքների անցանելիությունը։ Առանձին տեղերում նստած փոքր նախագծային խմբերը պրոֆեսիոնալ չեն, և նրանց նախագծերը բնականաբար չեն կարող ապահովել միջազգային փոխադրումների համար նախատեսված ճանապարհների բոլոր տեխնիկական խնդիրները»,– ասաց Հովհաննիսյանը։
Տանձավեր-Բարձրավան ճանապարհը բոլորովին հարմար չէ տրանսպորտային միջոցների համար - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Էքստրեմալ պայմաններ. ի՞նչ տեսք ունի Գորիս-Բարձրավանի այլընտրանքային ճանապարհը
Նրա դիտարկմամբ` եթե այլընտրանքային ճանապարհով արդեն սկսվել են փոխադրումները, բնական է, որ կլինեն տեխնիկական շտկումներ։ Այն ժամանակ, երբ պարսակական մեքենաները կիսակցորդիչներով սկսեցին երթևեկել Որոտանի ոլորաններով, սկզբում նույնպես կային խնդիրներ։
Անդրադառնալով մասնավորապես միջպետական երկաթուղային փոխադրումների հեռանկարին, Հովհաննիսյանն ընդգծեց, որ կոմունիկացիաների ապաշրջափակման դեպքում մեզ նորմալ ապագա է սպասում, որովհետև գոնե ցամաքային տարբերակով կունենանք փոխադրումներ։

«ԽՍՀՄ–ի փլուզումից հետո երկաթուղային տրանսպորտի միությունը մնաց, պահպանվեց և միավորեց բոլոր երկաթուղային կազմակերպություններին, քանի որ երկաթուղին սպեցիֆիկ կառույց է, մեկն առանց մյուսի չի կարող աշխատել։ Առանձին հատվածներն առ ոչինչ են, երկաթուղին պիտանի է, եթե գործում է որպես մեկ ամբողջական համակարգ։ Մենք ունենալու ենք պիտանելիության շարունակությունը։ Գոյություն ունի «1000–րդ ոսկե կիլոմետր» հասկացություն, որից հետո վագոնային փոխադրումները դառնում են եկամտաբեր։ Այսօր դրանից զրկված ենք, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ իր տեղը կընկնի»,– ասաց ՀՀ տրանսպորտային առաքողների միության նախագահը։

Ըստ նրա` Մոսկվայում գործող վերոհիշյալ կազմակերպությունը ժամանակին բոլորի համար մշակել է հայկեցակարգ, որով բոլորը կոլեկտիվ պատասխանատվություն են կրում փոխադրվող բեռների համար, և եթե Ադրբեջանում ինչ–որ բան կորի, ապա մեր երկաթգիծը Մոսկվայի միջոցով հայց կներկայացնի ու կգանձի գումարը։ Դա նաև երկաթգծի միջազգային կարգավիճակ է, որը չի կարող փոխվել, հակառակ դեպքում Ադրբեջանը նույնպես կզրկվի երկաթուղային միջազգային հաղորդակցությունից։
Սահմանամերձ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները կանգ են առել
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում բեռնափոխադրումների ծավալներն ավելացել են 10,4 տոկոսով։ Բայց մյուս կողմից այս տարվա ինը ամիսների երկաթուղային բեռնափոխադրումներն են պակասել 7,9 տոկոսով։ Նշված ժամանակահատվածում պակասել են նաև երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալները 2,2 տոկոսով, փոխարենը ավելացել են ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալները 17,5 տոկոսով։
Լրահոս
0