00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապաշրջափակման քողի ներքո Ադրբեջանը ՀՀ գյուղերի մեկուսացման քաղաքականություն է վարում. ՄԻՊ

© Sputnik / Aram NersesyanՍյունիքի գյուղեր. Բարձրավան
Սյունիքի գյուղեր. Բարձրավան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Սյունիքի գյուղեր. Բարձրավան
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանն անդրադարձել է Գորիս–Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելուն` նշելով, որ մեր որոշ գյուղերում հումանիտար լուրջ խնդիրներ են ի հայտ եկել։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրման պատճառով զգալիորեն դժվարացել է կապը հատկապես Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, ինչպես նաև մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև: Բացի այդ, էականորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը՝ խաթարելով մարդկանց և գործարար նպատակներով ապրանքների ազատ տեղաշարժը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
«Ինձ համար ակնհայտ է, որ, իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։ Նոյեմբերի 11-ից Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լուրջ խնդիրներ»,–ասում է Թաթոյանը։
Տանձավեր-Բարձրավան ճանապարհը բոլորովին հարմար չէ տրանսպորտային միջոցների համար - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Էքստրեմալ պայմաններ. ի՞նչ տեսք ունի Գորիս-Բարձրավանի այլընտրանքային ճանապարհը
Նրա խոսքով` ադրբեջանական իշխանությունները հստակ գիտեն, որ մաքսային վերահսկողությունը առաջացնելու է քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լուրջ խնդիրներ, այդ թվում՝ առաջ են գալու քաղաքացիական մի շարք բնակավայրերի մեկուսացման խնդիրներ: Ըստ Թաթոյանի` Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերում առկա են սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման արագ ու արդյունավետ հասանելիության սահմանափակումներ: Մարդիկ կանգնել են ընտանիքի եկամուտը վաստակելու (օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի իրացման) խնդրի առաջ:
Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորել են
Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները պարբերաբար ուղարկում է միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին:
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Դրանից հետո կյանքն այդ տարածաշրջանում ավելի է բարդացել։
Լրահոս
0