Չի բացառվում Covid–ի նոր ու նույնիսկ ավելի վտանգավոր մանրէահիմքերի հայտնվելը. Պուտին

© POOL / Անցնել ֆոտոբանկՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Բաժանորդագրվեք
Պուտինը կոչ է արել աշխարհում պատվաստանյութերի շուտափույթ փոխադարձ ճանաչման հասնել։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Աշխարհում պատվաստանյութերի ու պատվաստումների ազգային հավաստագրերի շուտափույթ փոխադարձ ճանաչումը թույլ կտա ավելի հեշտ վերականգնել գլոբալ տնտեսական և այլ ակտիվությունը: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առցանց գագաթնաժողովում։
Президент РФ В. Путин принял участие в саммите Группы двадцати - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Պուտինը կոչ է արել արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատների ճանաչման հարցը
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը G20-ի գագաթնաժողովում առաջ է քաշել ամենակարճ ժամկետում պատվաստանյութերի ու սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման հարցը մշակելու առաջարկ:

«Վստահ եմ՝ որքան արագ դա արվի, այնքան ավելի հեշտ կլինի լիարժեք վերսկսել գլոբալ գործարար, զբոսաշրջային և այլ ակտիվությունը», - ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է COVID-19-ի նոր, ավելի վտանգավոր մանրէահիմքերի հայտնվելու հնարավորության մասին:
«Կորոնավիրուսն ամենևին էլ հաղթահարված չէ։ Չի բացառվում այդ վարակի նոր ու նույնիսկ ավելի վտանգավոր շտամների հայտնվելը», - ասել է Պուտինը։
Տիրգրան Ուրիխանյանը խորհրդարանում - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Իշխանությունը Տիգրան Ուրիխանյանին առաջարկել է դառնալ Բելառուսում ՀՀ դեսպան. «Փաստ»
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը կշարունակի օգնել այլ երկրներին պատվաստանյութերի, դեղորայքի և այլ անհրաժեշտ միջոցների մատակարարումներով:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала