Էքստրեմալ պայմաններ. ի՞նչ տեսք ունի Գորիս-Բարձրավանի այլընտրանքային ճանապարհը

Բաժանորդագրվեք
Այս ճանապարհով անցնելը շատ ավելի բարդ է, քան Խոտ-Որոտանի հատվածով։ Այստեղ վերանորոգման աշխատանքներ են տարվում, բայց ոչ շատ ակտիվ։
Ադրբեջանի կողմից Գորիս-Որոտան ճանապարհահատվածում (Հայաստանն ու Իրանը կապող ճանապարհ) մաքսակետերի տեղադրումից հետո Սյունիքի մարզի մի քանի գյուղեր գրեթե կտրվել են հանրապետությունից: Խոսքը, մասնավորապես, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերի մասին է։
Սրանք դեռ ծիծեռնակներն են․ ավելի վատ բաների ենք սպասում․ Բարձրավանի վարչական ղեկավար
Իհարկե, կա երկու գրունտային ճանապարհ, որոնցով կարելի է հասնել այդ գյուղերը, երկուսն էլ դուրս են գալիս Շինուհայր-Տաթև-Կապան այլընտրանքային մայրուղի։
Առաջին ճանապարհի՝ Խոտ – Որոտանի մասին նկարահանված տեսանյութն ավելի վաղ հրապարակել էինք։

Երկրորդ ճանապարհը Տանձավեր-Բարձրավան է. սա, փաստորեն, էքստրեմալ տուրիզմը սիրողների համար զբոսաշրջային երթուղի է, որը դեռ ոչ մի կերպ հարմարեցված չէ տրանսպորտային հաղորդակցության համար:

Այս ճանապարհով անցնելը շատ ավելի բարդ է, քան Խոտ-Որոտանի դեպքում է։ Այժմ այստեղ ևս վերանորոգման աշխատանքներ են տարվում, բայց ոչ ակտիվորեն։ Երկու ճանապարհների դեպքում էլ աշխատանքի ծավալն ավելի շատ է, քան մյուսների պարագայում։
Դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը, որն ավելի խոսուն է, քան մեր ցանկացած նկարագրություն։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала