Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորել են

© Sputnik / Andranik GhazaryanՄենու Հովսեփյան
Մենու Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Մենու Հովսեփյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մենուա Հովսեփյանը կրկին Գորիսի քրեակատարողական հիմնարկ է այցելել, այս անգամ նրան արդեն «ընդունել» են։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին արդեն կալանավորել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Հայտնել էինք, որ Հովսեփյանը երկու օր է՝ ներկայանում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ, սակայն նրան չեն կալանավորում։ Հարցն այն է, որ երեկվա նիստում Վերաքննիչ դատարանը Հովսեփյանին անհապաղ կալանավորելու որոշում է կայացրել, մինչդեռ անհասկանալի պատճառաբանությամբ որոշումը ՔԿՀ չէր հասել։
«Մենուա Հովսեփյանն ինքնակամ ներկայացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ նրան կալանավորել են»,–ասաց Հովսեփյանի պաշտպանը։
Мэр Гориса Аруш Арушанян до суда по делу о коррупции (5 ноября 2021). Горис - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Առուշ Առուշանյանի կողմից գրավ դրված 2 մլն դրամը կփոխանցվի պետբյուջե
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ կայացած նիստում հոկտեմբերի 14-ին որոշվել էր Մենուա Հովսեփյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ Իսկ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, Գորիսի համայնքապետի տեղակալ Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել։
Մենուա Հովսեփյանը կկալանավորվի․ պաշտպանական կողմը որոշումը ստանալուց հետո կբողոքարկի այն
Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17–ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):
Լրահոս
0