https://armeniasputnik.am/20211112/hh-het-haraberutjunnern-arajnahertutjun-en-azh-khvosnaky-handipel-e-litvaji-despani-het-35284209.html
ՀՀ հետ հարաբերություններն առաջնահերթություն են․ ԱԺ խոսնակը հանդիպել է Լիտվայի դեսպանի հետ
ՀՀ հետ հարաբերություններն առաջնահերթություն են․ ԱԺ խոսնակը հանդիպել է Լիտվայի դեսպանի հետ
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի... 12.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-12T17:41+0400
2021-11-12T17:41+0400
2021-11-12T17:42+0400
ալեն սիմոնյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0c/35284019_0:0:1101:619_1920x0_80_0_0_88a79a8a71ed8f547af5f4397854d961.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ նոյեմբերի 12-ի հանդիպմանը քննարկել է հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի կայքից։Լիտվայի դեսպանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն իր երկրի առաջնահերթություններից են: Նա նաև բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:Կողմերը քննարկել են հայ-լիտվական խորհրդարանական համագործակցության հեռանկարները և այս ուղղությամբ արդեն իսկ գրանցված արդյունքները:Լիտվայի դեսպանի խոսքով՝ Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացված բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերի շնորհիվ Հայաստանն առաջատարների շարքում է: Անդրադարձ է եղել ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը:
https://armeniasputnik.am/20211109/bardz-gin-enq-vtsharel-skhalneri-hamar-simonjany-44-orja-paterazmic-qaghats-daseri-masin-35135704.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0c/35284019_42:0:1021:734_1920x0_80_0_0_f4bdd1f7349dba43a611ec9e9c569e51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ալեն սիմոնյան
ՀՀ հետ հարաբերություններն առաջնահերթություն են․ ԱԺ խոսնակը հանդիպել է Լիտվայի դեսպանի հետ
17:41 12.11.2021 (Թարմացված է: 17:42 12.11.2021) ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ նոյեմբերի 12-ի հանդիպմանը քննարկել է հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ ազգային ժողովի կայքից։
«Ալեն Սիմոնյանն առանձնացրել է դեսպանի ջանքերն ու ուշադրությունը համատեղ օրակարգերի իրագործմանը նպաստելու և հետևողականության հարցերում: Մտքեր են փոխանակվել ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լիտվայի դեսպանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն իր երկրի առաջնահերթություններից են: Նա նաև բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:
Կողմերը քննարկել են հայ-լիտվական խորհրդարանական համագործակցության հեռանկարները և այս ուղղությամբ արդեն իսկ գրանցված արդյունքները:
Լիտվայի դեսպանի խոսքով՝ Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացված բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերի շնորհիվ Հայաստանն առաջատարների շարքում է: Անդրադարձ է եղել ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը: