Նախատեսվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել քաղաքապետի տեղակալի հաստիքով

© Sputnik / Aram NersesyanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վաչե Տերտերյանը նշել է, որ քաղաքապետն իր տեղակալի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ համակարգել ճարտարապետաքաղաքաշինական միավորները:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Նախատեսվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել քաղաքապետի տեղակալի հաստիքով: Այս հարցն այսօր քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Նշվում է, որ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Արմեն Սարգսյանը ճարտարապետ Սաշուր Քալաշյանին հանձնել է Անանիա Շիրակացու անվան մեդալը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ քաղաքապետն իր տեղակալի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ համակարգել ճարտարապետաքաղաքաշինական միավորները:
«Որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող գործառույթները քաղաքապետարանը կտեղափոխի անվանի եւ փորձառու ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ»,–ասել է Տերտերյանը։
Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է պատգամավորների դրական եզրակացությանը: Հավելենք, որ նախագիծը հետագայում պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ, որպեսզի կյանքի կոչվի։
St. Regis հյուրանոցի ճակատամասը Վաշինգտոնում - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
St. Regis Washington. ճարտարապետ Մեսրոբյանի ստեղծած հյուրանոցն ԱՄՆ–ում լավագույններից է
Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2020-ի օգոստոսի 17-ին ազատվել էր պաշտոնից։ Դրանից հետո շրջանառվեցին լուրեր, որ գլխավոր ճարտարապետի հաստիք այլևս չի լինելու. այդ հաստիքը մինչ օրս թափուր է։
Լրահոս
0