Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի կոստյումը, որ որևէ մեկն այն իր վրա չքաշի. նախարար

© Sputnik / Mikhail ChernyakhovskyМинист юстиции Карен Андреасян в гостях радио Sputnik
Минист юстиции Карен Андреасян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Բաժանորդագրվեք
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Ադրեասյանը ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների ընթացքը, խոսել նոր Սահմանադրության առաջնահերթություններից ու գործող Սահմանադրության խութերից։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik, Նելլի Դանիելյան. Սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատանքներն արդեն մեկնարկել են, բայց հնարավոր փոփոխվող դրույթների ու հատկապես ՀՀ կառավարման համակարգի մասին հանրությունն առայժմ տեղեկացված չէ։
Փոխարենը մամուլում արդեն արտահոսքեր կան այն մասին, որ իշխանությունը հակված է նախագահական կառավարման համակարգին վերադառնալու տարբերակին։ Անգամ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է նման պարագայում հրաժարական տալու պատրաստակամություն հայտնել։
Կարեն Անդրեասյանը հայտարարել է սահմանադրական բարեփոխումների նոր գործընթացի մասին
Sputnik Արմենիան ՀՀ արդարադատության նախարար Կարեն Ադրեասյանից հետաքրքրվեց՝ ի վերջո՝ ո՞ր կառավարման համակարգն է քննարկումների առանցքում։
«Հո Կարեն Անդրեասյանը չի որոշելու` լինի երկիրը նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական։ Նույնիսկ կառավարությունն իրավունք չունի այդպիսի որոշում կայացնել,– ասաց Անդրեասյանը,– Ես որպես նախարար իմ պարտքն եմ համարում ստեղծել այնպիսի պրոցես, որը կարտացոլի հասարակության բոլոր շերտերի` վերնախավից մինչև ամենահասարակ մեր քաղաքացին, ցանկությունները Սահմանադրության թեմայով»։
Դրա համար Կարեն Անդրեասյանը որոշել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ստեղծել, որում, իր խոսքով, ներկայացված են լինելու պետական այնպիսի կարևոր ինստիտուտներ, ինչպիսիք են ՄԻՊ–ը, ԲԴԽ–ն, ԱԺ–ն, կառավարությունը։ Ներկայացված են լինելու նաև խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական քաղաքական ուժերը, հասարակական ու միջազգային կազմակերպություններ։
Իսկ որպեսզի նոր ձևավորվող կառույցն ազատ լինի իր որոշումներում ու քննարկումներում, արդարադատության նախարարը զերծ է մնում սահմանադրական բարեփոխումնրի վերաբերյալ որևէ կարծիք հայտնելուց։
«Ես այնտեղ (սահմանադրական բարեփոխումների խորհրդում– խմբ.) լինելու եմ տասնյակ ձայներից ընդամենը մեկը, և այդ մեկ ձայնի շրջանակներում ես կասեմ իմ կարծիքը։ Այնտեղ կքվեարկվի ու կորոշվի` ինչ մոդելով ենք գնում»,– ասաց նախարարը։
Իսկ արդեն Սահմանադրության բարեփոխումների նախագիծը, քննարկումների արդյունքում, ստացված կարծիքների հիման վրա գրելու է 5 մասնագետներից բաղկացած խումբը։ Այնպես որ, մինչև խորհուրդը չքննարկի ու չորոշի, թե ինչ է պատվիրում նշված 5 մասնագետներին, Կարեն Անդրեասյանը խոստանում է, որ ձեռնպահ է մնալու որևէ տեսակետ արտահայտելուց։
Այդուհանդերձ, արդեն կայացած քննարկումներում Կարեն Անդրեասյանը նկատել է, որ կառավարման համակարգերից մեկի նկատմամբ հակումը մի փոքր ավելի մեծ է։ Թե որի, չի հրապարակում։
«Սահմանադրությունը պետք է փոփոխվի ոտքից գլուխ». իրավագետը նշել է պատճառները
«Նրանք, ովքեր ուզում էին նախագահական կառավարում, ասում էին, որ խորհրդարանական կառավարումը չի տալիս այդ ուժեղ լիդերության, ուժեղ կառավարման զգացողությունը մեր բնակչությանն ու պետությանը, իսկ քանի որ մենք վտանգավոր տարածաշրջանում ենք, մեզ պետք է ուժեղ կառավարում։ Կար դրա հակադարձումը, որ «ուժեղ» միշտ չի նշանակում «միանձնյա»։
Հաճախ ուժեղը հենց այդ ճկունությունն է, ինչը տվեց խորհրդարանական համակարգը, որի շնորհիվ մենք կարողացանք մեր պատմության թերևս ամենածայրահեղ ճգնաժամերից մեկը հաղթահարել։ Կա նաև մի փաստարկ, որն այս պահին ինձ ամենաշատն է անհանգստացնում. արդյո՞ք մենք պատրաստ ենք որպես պետություն ամեն երեք, հինգ կամ նույնիսկ 10 տարին մեկ կտրուկ ցնցում առաջացնելու։
Պատկերացրեք` 3 տարին մեկ դու քո տունը ոչ թե կոսմետիկ վերանորոգում ես, այլ քանդում ես ու զրոյից հավաքում։ Այսինքն` ամեն անգամ Սահմանադրության գլոբալ փոփոխությունը մեծ ցնցում է պետության, տնտեսության ու ամբողջ ժողովրդի համար»,– ասաց Անդրեասյանը։
Օնիկ Գասպարյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմք հանդիսացած հոդվածը ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել
Բայց անկախ այն բանից, թե ի վերջո կառավարման ինչ մոդել կընտրի բարեփոխումների խորհուրդը, արդարադատության նախարարը կարևորում է, որ նոր Սահմանադրության մեջ հստակ բալանսավորում արվի իշխանության թևերի միջև։
«Անկախ նրանից՝ կմնա խորհրդարանական, թե կդառնա նախագահական, իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է ճիշտ աշխատի, և մենք չունենանք միակողմանի, որևէ մեկի հագով կարված կոստյում»,– ասաց Անդրեասյանը` հավելելով, որ գործող Սահմանադրության մեջ այդ բալանսը խախտված է։ Բացի այդ, դրանում, նախարարի դիտարկմամբ, կան բազմաթիվ խութեր, չկարգավորված, կիսատ հարցեր։
Կիսատությունը, Կարեն Անդրեասյանի հիշեցմամբ, ի հայտ եկավ ԶՈւ ԳՇ–ի ու ՊՆ–ի կոնֆլիկտների ժամանակ, Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխությունների ժամանակ, երբ մասնագետներն անգամ իրարամերժ մեկնաբանություններ էին անում Սահմանադրության դրույթների վերաբերյալ։
ՍԴ-ն նոյեմբերի 25-ին կքննի «կամավոր-պարտադիր» պատվաստման սահմանադրականությունը
«Դա նրանից էր, որ Սահմանադրությունը տեղ–տեղ այնպես վատ է գրված, որ այդպիսի տարընկալումների տեղ է թողնում։ Իսկ ինչո՞ւ էր այդպես արվել, որովհետև գրողները սովոր էին կամ կարծում էին, որ միշտ լինելու է «Բաղրամյան– 26», որտեղ, եթե ինչ–որ մի բանը լավ գրած չլինեն, իրենք կգնան, կհարցնեն։ Իսկ երբ որ եկավ ժամանակը, որ այլևս չկար «Բաղրամյան– 26», որտեղից բռունցքով հարցեր էին լուծվում երկրում, որոշ դեպքերում այս Սահմանադրությունը խուճապ առաջացրեց»,– ասաց Անդրեասյանը` հավելելով, որ Սահմանադրությունը գրողները վատ իրավաբաններ չեն, թելադրողը եղել է մթնոլորտը։
Օրինակ` որևէ մեկի մտքով չի անցել, որ ԳՇ–ն կարող է չհամաձայնել կառավարության հետ, կամ նախագահը չստորագրի կառավարության բերած փաստաթուղթը։
Այս փորձը հաշվի առնելով` նոր Սահմանադրությունը, նրա խոսքով, պետք է այնպես գրվի, որ բոլոր իրավիճակային լուծումները հստակ լինեն։
Агит-кампания премьер-министра Никола Пашиняна по вопросу конституционного референдума (11 марта 2020). Сисиан - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Սահմանադրական հանրաքվեն կփրկի՞ երկիրը. էքսպերիմենտների երկիր Հայաստանս
«Անկախ նրանից, թե ում կոստյումն է սա, այն պետք է լինի մասնագիտորեն գրագետ ու նորմալ կոստյում։ Բայց ամենակարևորը` պիտի լինի ժողովրդի կոստյումը, այսինքն` այնպես հարմարեցվի, որ որևէ մեկն այն իր վրա չքաշի»,– ասաց Անդրեասյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման և սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման ուղղություններն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը քննարկել էր ԱԺ պատգամավորների, իրավաբան-գիտնականների, կուսակցությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ավելի քան չորս տասնյակ ներկայացուցիչների հետ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала