Շվեդիան վերացրել է մուտքի արգելքը ՀՀ պատվաստված քաղաքացիների համար

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել ֆոտոբանկՇվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
ՀՀ քաղաքացիները շուտով կրկին կկարողանան մեկնել Շվեդիա․ մուտքի ժամանակավոր արգելքը հանվել է։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ամբողջությամբ պատվաստված ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել ու առանց լրացուցիչ ճամփորդական կանոնների մուտք գործել Շվեդիա։ Այս մասին տեղեկանում ենք schengenvisainfo.com կայքից։
«Կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- ասված է Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարությունում:
Նիդեռլանդներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
ՀՀ–ից Նիդեռլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. ոմանց համար ԵՄ մուտքի արգելք կա
Կայքը հայտնում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին:
Հայաստանը բոլորովին վերջերս է միացել ԵՄ COVID-19 սերտիֆիկատների թվային համակարգին, ինչը նշանակում է, որ երկրում տրված պատվաստումների սերտիֆիկատները ճանաչվում են նույն պայմաններով, ինչ անդամ պետությունների կողմից տրված սերտիֆիկատները:
Այնուամենայնիվ, հայաստանցի ճանապարհորդներին անհրաժեշտ է ապացուցել, որ նրանք պատվաստվել են հենց այն պատվաստանյութով, որը Շվեդիան ընդունում է ճանապարհորդությունների համար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала