Թուրքական խորհուրդը`Թյուրքական պետությունների կազմակերպություն. Էրդողանի հայտարարությունը

© Photo : POOL / Անցնել ֆոտոբանկՌեջեփ Թայիփ Էրդողանը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Թուրքիայի նախագահն ասել է, որ թյուրքական պետությունների կազմակերպությունը չպետք է որևէ մեկին անհանգստացնի:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թուրքական խորհուրդը) կվերանվանվի Թյուրքական պետությունների կազմակերպության։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ստամբուլում կայացած կազմակերպության 8-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ կազմակերպության անվանափոխումն ու վերակազմավորումը կհանգեցնի ավելի ինտենսիվ զարգացման:
Ինչո՞ւ է Թուրքիան փորձում սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միջև - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ է Թուրքիան փորձում սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միջև
Նրա խոսքով՝ թյուրքական երկրները հազարամյակներ շարունակ «եղել են մշակույթի ու քաղաքակրթության կենտրոն», և «Արևը նորից արևելքից է ծագելու»:

«Թյուրքական պետությունների կազմակերպությունը չպետք է ոչ մեկին անհանգստացնի։ Ընդհակառակը, պետք է ձգտել դառնալ պատմական ընդհանրության վրա հիմնված այդ կառույցի մի մասը։ Դա միջպետական կապերի զարգացման հարթակ է», - ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ հաստատելով թյուրքական աշխարհի հայեցակարգը մինչև 2040 թվականը, գագաթնաժողովի մասնակիցները որոշել են թյուրքական պետությունների կազմակերպության զարգացման հեռանկարները։
«Կանաչ տեխնոլոգիաները և խելացի քաղաքները թվային դարաշրջանում» խորագրով գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի նախագահներն ու Հունգարիայի վարչապետը:
Ո՞վ կարող է լինել Էրդողանի ժառանգորդը. Մելքոնյանը` թուրք առաջնորդի վարկանիշի մասին
2009 թվականի հոկտեմբերին ստեղծված Թուրքական խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ժամանակակից թյուրքական պետություններին, որի գլխավոր նպատակը դրանց միջև համակողմանի համագործակցության զարգացումն է: Դրա կազմում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որպես դիտորդ մասնակցում է նաև Հունգարիան:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала