ՊՆ–ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

© Photo : Tatev Duryan / press office of the Human Rights Defender of ArmeniaՎերին Շորժա. արխիվային լուսանկար
Վերին Շորժա. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Բաժանորդագրվեք
Առայժմ չհաստատված տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի երկու զոհ։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ շուրջ 1 ժամ առաջ տեղեկությունը տարածվել էր սոցիալական կայքերում, մինչդեռ պաշտոնական աղբյուրները լռում էին։ Առայժմ չհաստատված տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի երկու զոհ։
Արցախ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Շուշիի մոտ ադրբեջանցիները սադրել են արցախցուն. Արցախի ԱԱԾ–ն մեկնաբանել է այսօրվա միջադեպը
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала