COVID-ի դեմ ներարկումային «Արեպլիվիր» դեղի արտադրությունը կսկսվի 2021թ․-ի դեկտեմբերին

© Sputnik / Алексей Майшев / Անցնել ֆոտոբանկ «Արեպլիվիր»
 «Արեպլիվիր»  - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Բաժանորդագրվեք
Դեղամիջոցների ռուսական պետական ռեեստրի համաձայն՝ COVID-19-ի դեմ երկրում առաջին դեղամիջոցը՝ ներարկումային «Արեպլիվիր» դեղանյութը գրանցել են նոյեմբերի 12-ին, այն քաղաքացիական շրջանառության մեջ են դրել հինգ տարով:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Արեպլիվիրի» արտադրությունը՝ ամպուլաների տեսքով, կսկսվի 2021թ․-ի դեկտեմբերին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են «Պրոմոմեդ» ընկերության մամուլի ծառայությունից։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Ծամոնի նման պատվաստանյութ, կենսաբանական հավելումներ. ռազմական գիտնականներն ընդդեմ COVID-ի
Դեղահաբերի տեսքով «Արեպլիվիրը» (միջազգային պատենտավորված անվանում՝ «Ֆավիպրավիր») մշակվել է 2020թ․-ին, այն արտադրում են Սարանսկի «Биохимик» գործարանում։
Ինչպես 2021թ․-ի փետրվարին հայտնել էր ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը, սեպտեմբերից ի վեր արտադրության ծավալներն ավելացրել են տասն անգամ՝ մինչև ամսական մեկ միլիոն տուփ։ Ապագայում նախատեսում են թողարկումը հասցնել երկու միլիոնի։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала