00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դեդո, մեր պոլկայում արդեն թորքերն են». Գարեգին պապն ընտանիքից ծածուկ է պատերազմ մեկնել

© Sputnik / Asatur YesayantsԳարեգին Հովհաննիսյան
Գարեգին Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Գարեգին Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
Գարեգին պապը երեք պատերազմի է մասնակցել` իհարկե, վերջին պատերազմին առաջնագիծ գնալու համար երկար է համոզել զինկոմիսարիատում։ Նա իր ունեցվածքը թողել է թշնամուն, և այժմ 14 հոգանոց իր ընտանիքով ոչ բարենպաստ պայմաններում է ապրում։
Պատերազմը սկսվելու օրը` սեպտեմբերի 27-ին, 70-ամյա Գարեգին Հովհաննիսյանը բոլորին քնեցրել և որսորդական հրացանը վերցրել` ուշ գիշերին զինկոմիսարիատ է շտապել։ Քաշաթաղի շրջանի Արվական գյուղից մինչև Լաչին` շուրջ 40 կիլոմետր, Գարեգին պապը քայլել է ու միայն առավոտյան է հասել զինկոմիսարիատ։
«Երբ պատերազմը սկսվեց, երկու որդիներս եկան ու ասացին` գնում են կռիվ։ Խնդրեցի, որ ինձ էլ տանեն, բայց ինձ լսողն ո՞վ էր. ես էլ գիշերով թաքուն տնից դուրս եկա։ Զինկոմիսարիատում ինձ ասացին` դեդո, ո՞ւր ես գնում այս տարիքիդ։ Ծիծաղեցի և պատասխանեցի, որ արդեն երկու կռիվ եմ գնացել–եկել` սա էլ պիտի գնամ, բա 18-19 տարեկանների կողքն ո՞վ պետք է կանգնի։ Մի խոսքով` զոռով, համոզելով զենք ստացա ու գնացի Ջրական»,–ոգևորված պատմում է Գարեգին պապը։
© Sputnik / Asatur YesayantsԳարեգին Հովհաննիսյան
Գարեգին Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Գարեգին Հովհաննիսյան
Նա հիշում է` մարտի դաշտում էլ, երբ զինվորնները տեսել են իրեն, խնդրել են, որ անվտանգ մի տեղում մնա, իրենց հետ առաջ չշարժվի։ Գարեգին պապը բոլորին հավաքել է իր գլխին ու ասել` եկեք «ժիմ» անենք։ Սա պատմելիս պապը լայն ժպտում է` ամենաշատն ինքն է «ժիմ» արել։
Չնայած այս ամենին՝ Գարեգին պապը խոստովանում է` սա իր կռիվը չէր, իր իմացած մարտերը չէին` նման բան չկար ո՛չ 1990-կաններին, ո՛չ էլ ապրիլյան պատերազմի ժամանակ։ Երկնքից ԱԹՍ–ներն էին կրակում անձրևի նման, և ավտոմատով պայքարելն իմաստ չուներ։ Սակայն մի օր, երբ հարմար մի տարածքում են եղել, մոտ տարածության մեջ է մարտ բռնկվել ու Գարեգին պապը մյուս զինվորների հետ ավտոմատն է գործի դրել։
«Այդ օրը մի լավ ջարդ տվեցինք թորքին, սիրտներս հովացավ։ Բայց մենք էլ երկու զոհ ունեցանք... Երանի մի քոռ փամփուշտ ինձ կպներ, ու իմ փոխարեն մի երիտասարդ ողջ մնար` ես իմ կյանքն ապրել եմ»,–ասում է Գարեգին պապը և հավելում` երևի իր ճակատին գրված էր, որ պիտի վերադառնա։
© Sputnik / Asatur YesayantsԳարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում
Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում
Գարեգին պապը շատ երկար չի մնացել մարտի դաշտում. մի օր զանգել ու իմացել է` հարազատ գյուղից բոլորը հեռացել են և միայն կինն ու երկու` հաշմանդամություն ունեցող երեխաներն են մնացել այնտեղ։ Պապը գնացել ու նրանց դուրս է բերել գյուղից, տարել Լաչին։ Եվ երբ հետ է զանգել իր ջոկատի հրամանատարին, որպեսզի ասի` արդեն վերադառնում է, պատասխանել են` «դեդո ջան, մեր պոլկայում արդեն թորքերն են»։
Գարեգին պապը տխրում է ու ծխախոտ վառում։ Երկար ժամանակ հուշերի գիրկն է ընկնում և ծանր դադարից հետո ասում.«Չպետք է դիրքս թողնեի. իմ սխալն էր, որ թողեցի ու տուն եկա»։
Դրանից հետո Գարեգին պապը մեկ այլ դիրքում է կռիվը շարունակել, սակայն 4-5 օր անց ԱԹՍ–ն հարվածել է նրա ջոկատի մոտակայքում։ Առաջացրած ալիքից պապն ուշաթափվել է` նրան Հայաստան են բերել, այնուհետև թույլ չեն տվել մեկնել ռազմի դաշտ։
© Sputnik / Asatur YesayantsԳարեգին Հովհաննիսյան
Գարեգին Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Գարեգին Հովհաննիսյան
«Ես, ճիշտ է, իմ կյանքում Նժդեհ չդարձա, բայց Գարեգին մնացի»,–ասում է պապն ու ցույց տալիս իր տան հյուրասենյակի պատի հերոսների նկարները. «Թաթուլ Կրպեյանն է, Մոնթեն, սա էլ իմ հերոս ընկերն է` հայտնի Ջիվան Աբրահամյանը, Շահումյանի մարտերում միասին ենք եղել 1990-ականներին։ Տղաներիցս մեկի անունը ընկերոջս հիշատակին Ջիվան եմ դրել։ Ցավն այն է, որ այն ժամանակ որսորդական հրացաններով ազատագրեցինք մեր տարածքները, հիմա ժամանակակից զենքով պարտվեցինք»։
Գարեգին պապը հպարտությամբ է ասում` իր ընկեր Ջիվանի անվանակից որդին նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին` Կարմիր շուկայում է եղել, իսկ մյուս որդին` Կարոն, «երկրորդ գծում»` Գորիսում է եղել...
Այժմ Գարեգին պապն իր ընտանիքով` 14 հոգով ապրում են Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում։ Մինչև առաջին արցախյան պատերազմը Գարեգին պապն այստեղ քարաշեն մի շինություն է կառուցել, որին դժվար է տուն կոչել` այն չունի խոհանոց, կոմունալ հարմարություններ։ Դրա առջևում փոքրիկ մի տնակ են նվիրել նրա ավագ որդու ընտանիքին, որտեղ Կարոն է ապրում իր 6 անչափահաս երեխաների հետ։
© Sputnik / Asatur YesayantsԳարեգին պապի տղան՝ Կարո Հովհաննիսյանը
Գարեգին պապի տղան՝  Կարո Հովհաննիսյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Գարեգին պապի տղան՝ Կարո Հովհաննիսյանը
Կարոն նույնպես Քաշաթաղից է, նա ու Ջիվանը պայմանագրային զինվորականներ են եղել, երբ սկսվել է պատերազմը։ Կարոն ասում է` ինչքան էլ խնդրել է՝ իրեն առաջնագիծ չեն տարել` ասելով, որ իրավունք չունեն բազմազավակ հորն առաջին գիծ ուղարկել։
«Զինկոմիսարիատում ասացի` եղբորս փոխարեն ինձ տարեք, ես գոնե վրաս լիքը լացող ունեմ, իսկ նա ամուսնացած էլ չի, բայց չանցավ։ Մի խոսքով, Գորիսում մնացի։ Դժվար օրեր էին, քանի որ ուշք ու միտքս տունն էր` կինս Լաչինի սուպերմարկետում էր աշխատում, և պատերազմի սկզբի օրերին գնում–գալիս էր գործի, քանի որ կամավորների շարժը շատ էր։ Օրեր անց ԱԹՍ–ն հարվածել էր սուպերմարկետի մոտ, դրանից հետո կամուրջին էր խփել, որից հետո մերոնք Հայաստան եկան»,–ասում է Կարոն ու այդքանով փակում պատերազմի թեման։
© Sputnik / Asatur YesayantsԳարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում
Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում
Կարոն օգնություն ստացած փողով շինանյութ է գնել, որպեսզի նվեր ստացած տնակի մոտ խոհանոց սարքի` 6 երեխաների հետ առանց խոհանոց ապրելը հեշտ չի։ Սակայն ամեն ինչ այնքան է թանկացել, որ գործը կիսատ է մնացել` ցելոֆաններով փակել է տարածքը և սպասում է աշխատանք գտնի, գումար հավաքի և նոր շարունակի։ Կարոն չի նեղվում, չի բողոքում` ասելով, որ այս տարի «ուժը չպատեց», հաջորդ տարի կանի։ Կարոն նշում է` սովոր չէ օգնություն ստանալ, քանի որ Քաշաթաղում ինքն էլ, Գարեգին պապն էլ ամեն ինչ ունեին` մեծ տուն, այգի, որը մշակում էին, ինքն ու կինն աշխատում և առոք-փառոք ապրում։ Հիմա կորցրել են ամեն ինչ, այսինքն` թողել են թշնամուն։
© Sputnik / Asatur YesayantsТжялые социальные условия в недостроенном домике ветерана карабахской войны Гарегина Ованнисяна
Тжялые социальные условия в недостроенном домике ветерана карабахской войны Гарегина Ованнисяна - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Тжялые социальные условия в недостроенном домике ветерана карабахской войны Гарегина Ованнисяна
Չնայած ինչպես Կարոն, այնպես էլ կինը` Լուսինեն, ժպիտով ասում են` ամեն ինչ ունեն, սակայն իրենց ունեցածը դժվար է ամեն ինչ անվանել։ Տան միակ հարստությունը 6 երեխաներն են, որոնցից 5-ը դպրոցում էին մեր այցի ժամանակ, իսկ փոքրիկ Արմինեն ամաչում էր և մեզ հետ չշփվեց։ Այժմ Կարոն աշխատանք է փնտրում, ապրում են նպաստով, իսկ Գարեգին պապն իր մյուս երեխաների հետ` ծերության և երկու զավակների հաշմանդամության թոշակի հույսին են։
© Sputnik / Asatur Yesayants

Փոքր Արմինեն կատվի հետ

Փոքր Արմինեն կատվի հետ - Sputnik Արմենիա
1/12

Փոքր Արմինեն կատվի հետ

© Sputnik / Asatur Yesayants

Գարեգին Հովհաննիսյանը կնոջ ու աղջկա հետ

Գարեգին Հովհաննիսյանը կնոջ ու աղջկա հետ - Sputnik Արմենիա
2/12

Գարեգին Հովհաննիսյանը կնոջ ու աղջկա հետ

© Sputnik / Asatur Yesayants

Գարեգին Հովհաննիսյանի տնակի անմխիթար վիճակը

Գարեգին Հովհաննիսյանի տնակի անմխիթար վիճակը - Sputnik Արմենիա
3/12

Գարեգին Հովհաննիսյանի տնակի անմխիթար վիճակը

© Sputnik / Asatur Yesayants

Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում

Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում - Sputnik Արմենիա
4/12

Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում

© Sputnik / Asatur Yesayants

Գարեգին Հովհաննիսյան

Գարեգին Հովհաննիսյան - Sputnik Արմենիա
5/12

Գարեգին Հովհաննիսյան

© Sputnik / Asatur Yesayants

Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում

Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում - Sputnik Արմենիա
6/12

Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում

© Sputnik / Asatur Yesayants

Գարեգին Հովհաննիսյանն իր կիսակառույց տնակի մոտ

Գարեգին Հովհաննիսյանն իր կիսակառույց տնակի մոտ - Sputnik Արմենիա
7/12

Գարեգին Հովհաննիսյանն իր կիսակառույց տնակի մոտ

© Sputnik / Asatur Yesayants

Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում

Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում - Sputnik Արմենիա
8/12

Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում

© Sputnik / Asatur Yesayants

Փոքր Արմինեի ջարդված տիկնիկը

Փոքր Արմինեի ջարդված տիկնիկը - Sputnik Արմենիա
9/12

Փոքր Արմինեի ջարդված տիկնիկը

© Sputnik / Asatur Yesayants

Բենյակ՝ Գարեգին Հովհաննիսյանի կիսակառույց տնակում

Բենյակ՝ Գարեգին Հովհաննիսյանի կիսակառույց տնակում - Sputnik Արմենիա
10/12

Բենյակ՝ Գարեգին Հովհաննիսյանի կիսակառույց տնակում

© Sputnik / Asatur Yesayants

Գարեգին Հովհաննիսյանի հարսը՝ Լուսինեն

Գարեգին Հովհաննիսյանի հարսը՝ Լուսինեն - Sputnik Արմենիա
11/12

Գարեգին Հովհաննիսյանի հարսը՝ Լուսինեն

© Sputnik / Asatur Yesayants

Գարեգին Հովհաննիսյանի կինը՝ Մարթան

Գարեգին Հովհաննիսյանի կինը՝ Մարթան - Sputnik Արմենիա
12/12

Գարեգին Հովհաննիսյանի կինը՝ Մարթան

1/12

Փոքր Արմինեն կատվի հետ

2/12

Գարեգին Հովհաննիսյանը կնոջ ու աղջկա հետ

3/12

Գարեգին Հովհաննիսյանի տնակի անմխիթար վիճակը

4/12

Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում

5/12

Գարեգին Հովհաննիսյան

6/12

Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում

7/12

Գարեգին Հովհաննիսյանն իր կիսակառույց տնակի մոտ

8/12

Գարեգին Հովհաննիսյանի տնակը Նոր Կյուրին գյուղում

9/12

Փոքր Արմինեի ջարդված տիկնիկը

10/12

Բենյակ՝ Գարեգին Հովհաննիսյանի կիսակառույց տնակում

11/12

Գարեգին Հովհաննիսյանի հարսը՝ Լուսինեն

12/12

Գարեգին Հովհաննիսյանի կինը՝ Մարթան

«Իսկ ինչո՞վ եք տունը տաքացնելու»,–հարցնում եմ Գարեգին պապին։ Պապը ժպտում է, մորուքը շոյում ու ասում` ամեն դժվարություն մարդու համար է, առաջ Աստված` ձմռանը մի բան կանեն։
Ի դեպ, ընտանիքը հազիվհազ է Գարեգին պապին համոզում, որ Արցախ չգնա, պապն ասում է` հենց ընտանիքին ապահովեց ամեն ինչով, վերադառնալու է Արցախ` իր տեղն այնտեղ է։
Լրահոս
0