Երբ Մադրիդը Հայաստանի «մայրաքաղաքն» էր. Կիլիկիո վերջին թագավորի պատմությունը` La Razon–ում

© Sputnik / Алехандро Мартинез ВелезՄադրիդ. արխիվային լուսանկար
Մադրիդ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Բաժանորդագրվեք
Ճակատագրի բերումով և Կաստիլիայի թագավոր Խուան I-ի առատաձեռնության շնորհիվ Կիլիկիայի արքա Լևոն V-ը 1383թ.-ին ապաստան գտավ իսպանական Մադրիդ քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Իսպանական հեղինակավոր «La Razon» թերթն այսօրվա իր համարում գրել է Մադրիդի տիրակալ, Կիլիկիո վերջին արքա Լևոն V-ի մասին:
Թերթը պատմում է, որ Լևոն V-ը թագավոր էր, թեև այսօր ավելի ճիշտ կլիներ կոչել նրան որևէ տարածքի տեր կամ կոմս...
Այս պատմությունը տեղի է ունեցել տասնչորսերորդ դարում, ասպետների, նետերի ու պատերազմների ժամանակաշրջանում։
1375 թվականին Բաբելոնի սուլթանի կողմից ուղարկված եգիպտական մամլուքների զորքերը ներխուժեցին Հայաստան։ Այնտեղ, առաջին քրիստոնեական թագավորություններից մեկում (թերևս առաջինում), իշխում էր Լևոն V-ը։ Անհանգիստ Մերձավոր Արևելքում մի խումբ հայեր այժմյան հարավարևելյան Թուրքիայի տարածքում՝ Կիլիկիայի տարածաշրջանում, ստեղծել էին ապաստան երկիր։
Թերթը գրում է, որ թագավորությունը անկախ էր մոտավորապես 1078-1375 թվականներին։ Գահընկեց արված Լևոնին ուղարկում են Կահիրե, որտեղ նա բանտարկված է մնում յոթ տարի։ Այդ ողջ ընթացքում նա բազմաթիվ բանագնացներ է ուղարկում, որպեսզի բանակցեն Եվրոպայի տարբեր քրիստոնյա թագավորների հետ՝ միջնորդելու իր երկար սպասված ազատագրման համար: Մի բան, որ նա անում էր իր գահին վերադառնալու մտադրությամբ։
Կիլիկիայի բնակչության մեծ մասը միշտ հայերն են եղել - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2017
Սա Հայաստանն է. ինչո՞ւ անգլիացիները հայերին չեն վերադարձնում Կիլիկյան Հայաստանի գանձարանը
Գահընկեց արված հայոց թագավորի ցանկություններն իրականանում են, երբ Խուան I Կաստիլիացին համաձայնում է վճարել նրա փրկագինը։
Արևելյան փրկության բոլոր օրենքներով՝ զարդեր, կենդանիներ և այլ նվերներ է հանձնում կաստիլիացի միապետը Կիլիկիո արքային ազատելու համար: Բայց իսպանացի թագավորի ժեստը միայն դրանով չի ավարտվում։
Խուան I-ի հրամանով՝ Կիլիկիո վերջին արքան հայտնվում է Villa de Madrid-ի իշխանական բուրգի գագաթին: Թեև այսօր Իսպանիայի մայրաքաղաքում այդ մասին հուշող քիչ բան կա: Թերևս միայն այն, որ Մադրիդի քաղաքային քարտեզի վրա կարելի է գտնել «Calle de León V de Armenia»-ն` Հայոց Լևոն V-ի փողոց։
Թերթը նշում է, որ Լևոն V-ն այդ ընթացքում եղել է Իսպանիայի ներկայիս մայրաքաղաքի բարձրագույն իշխանությունը։
Բացի Մադրիդից, Խուան I-ը 1383 թվականին հայոց թագավորին է հանձնել նաև Անդուխարի և Սիուդադ Ռեալի տիրակալությունները։
Посольство Армении в России - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2019
Ուզում էր վերականգնել Հայոց թագավորությունը, բայց դարձավ գիտելիքի կայսրության պահապան
Սկզբից Մադրիդի բնակիչներն այնքան էլ ոգևորված չէին, որ ինչ-որ մի օտարերկրացի պետք է ղեկավարեր իրենց քաղաքը։ Շատերը վախենում էին հարկերի բարձրացումից, ինչպես նաև չէին ցանկանում վճարել օտարերկրացուն։ Բայց հետո նրանք փոխեցին իրենց կարծիքը։ Լևոն V-ը իջեցրեց հարկերը և վերանորոգեց Ալկազարը (միապետի նստավայրը` Real Alcázar de Madrid)։
Կիլիկիայի վերջին արքան երկար չմնաց Մադրիդում։ Նա ցանկանում էր վերականգնել իր տարածքները Արևելքում, ուստի ձեռնարկեց արշավ՝ փնտրելով օգնություն և ֆինանսավորում, որը նրան տարավ դեպի Նավառա և Ֆրանսիա: Թեև դրանք անհաջող փորձեր էին։ Լևոն V-ը ոչնչի չհասավ, և իր մահկանացուն կնքեց Փարիզում 1393 թվականին՝ չհասնելով իր մեծ երազանքին՝ վերականգնել իր կորցրած թագավորությունը։
Քիչ բան է այսօր հիշեցնում Լևոն V-ի մասին Իսպանիայի մայրաքաղաքում, գուցե ինչ-որ մի էկզոտիկ հուշանվեր կամ անվանական ցուցանակ փողոցում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала