00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարտոֆիլն այսօր բանանի գնին է. մասնագետը չի հավատում պաշտոնական վիճակագրության թվերին

© Sputnik / Aram NersesyanԱնջուր ջրատար Արմավիրի մարզում
Անջուր ջրատար Արմավիրի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ երաշտի տարում գյուղատնտեսության ոլորտի անկումը չի կարող ընդամենը 1.5 տոկոս լինել։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքն այս տարի 9 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.5 տոկոսով նվազել է, ընդ որում, միայն բուսաբուծության ծավալը նվազել է 2.4 տոկոսով:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ պաշտոնական վիճակագրության այս ցուցանիշներին չի հավատում։
Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը
«Եթե անցյալ տարի երաշտ չէր եղել, բայց անկում էր եղել, այս տարի երաշտի դեպքում ընդամենը 1.5 տոկոս անկո՞ւմ։ Դա իրական թիվը չէ։ Եթե կոմբայնը դաշտ չի մտել, հունձ չի կատարել, նշանակում է՝ 100 տոկոս է։ Այսինքն` դու գոնե 10 կգ չես հնձել, որ ցույց տաս, ասես` անցյալ տարվա 100 կգ–ի դիմաց հնձել ենք՝ այսքան ենք ստացել։ Նույնը խաղողն է. զուտ բերքի տեսակետից խաղողը կար, բայց տոննաժի առումով չկար, քանի որ մնաց ճյուղերի վրա, ցամաքեց։ Չի կարող այս պայմաններում ընդամենը 1.5 տոկոս լինել անկումը»,– ասաց Հարությունյանը։
Իրական վիճակը, ըստ նրա, շատ ավելի տխուր է, իր խոսքով` ծայրահեղ ծանր։ Հասկանալու համար, թե ինչպիսին է այս տարվա գյուղատնտեսական արտադրանքի իրական ծավալը, Աշոտ Հարությունյանն առաջարկում է ուղղակի դիտարկել գյուղատնտեսական ապրանքների գները։
Лидер партии «Процветающая Армения» Гагик Царукян во время предвыборной кампании в Котайкской области - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
«Գյուղատնտեսությունը մեռած է». Ծառուկյանը կարծում է` գյուղնախարարությունը պետք է վերաբացվի
«Կարտոֆիլն այսօր բանանի գնին է հավասարվել, երբ որ մեզ մոտ կարտոֆիլի ապահովվածությունը 100 և ավելի տոկոս է եղել միշտ։ Մենք մշտապես կարտոֆիլի ավելցուկ ենք ունեցել` շուրջ 2 անգամ։ Ու եթե այս տարի էլ, ասենք` 400-500 հազար տոննա կարտոֆիլի բերք ստացված լիներ, դրա 10 տոկոսը, որ արտահանեին, մենք բացարձակ դրա ազդեցությունը չէինք զգա շուկայի վրա։ Ու եթե այսպիսի գնաճ ունենք, նշանակում է՝ կարտոֆիլի քանակն այնքան քիչ է, որ ընդամենը մի քանի հազար տոննա արտահանելը շուկայի վրա կրկնակի–եռակի բացասական հետևանք է թողել»,– ասաց նա։
Բերքի սակավության մասին, նախկին փոխնախարարի դիտարկմամբ, վկայում են ոչ միայն կարտոֆիլի, այլև լոլիկի, պղպեղի, ձավարեղենի, ընդեղենի գները։ Իսկ, օրինակ խնձորի այս տարվա գինը, որը նախորդ տարվա համեմատ բավական ցածր է, ճիշտ հակառակը` վկայում է, որ դրա բերքն այս տարի առատ է եղել։
Նախ պետք է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ գյուղացին չի մշակում հողը. Պետրոսյան
Ինչ վերաբերում է անկմանը, Աշոտ Հարությունյանի համոզմամբ, գյուղոլորտի անկումը, անգամ` պաշտոնական վիճակագրության թվերով, այսքանով չի ավարտվելու և շարունակվելու է մինչև տարեվերջ, քանի որ դրա որոշ ոլորտներ դեռ նոր են ամփոփվելու։
Իսկ հաջորդ տարի գյուղատնտեսության վիճակն էլ ավելի վատ է լինելու։ Նման կանխատեսման համար նախկին պաշտոնյան վկայակոչում է արդեն կատարված ցանքերը, որոնց տարածքներն անցյալ տարվա համեմատ էլ ավելի են պակասել։
Երաշտն ու խոտի սակավությունը հանգեցրել է նաև անասնաբուծության ծավալների կրճատման։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, անասնաբուծությունը 2020թ–ի համեմատ 2021թ-ի հունվար-սեպտեմբերի ամիսներին կրճատվել է 0.4 տոկոսով։
Գինու շշեր - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Գինու օրը Հայաստանում, կամ ինչպես էր Կարեն Դեմիրճյանը պոկում սգո ժապավենները ծառերից
Հետաքրքրական է, որ անկման այսպիսի ցուցանիշներ են գրանցվել հատկապես այն ոլորտներում, որտեղ պետությունն արդեն մի քանի տարի աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում։ Պաշտոնական տվյալներով, գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում մինչև 2021 թ. հունիսի 30-ը ծրագրի շրջանակում տրամադրվել է 62 825 միավոր վարկ՝ շուրջ 151.2 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 11.2 մլրդ դրամ:
Կառավարության իրականացրած ծրագրերը, Աշոտ Հարությունյանի գնահատմամբ, անհրաժեշտ փորձարկում չեն անցել, դրանց տնտեսական արդյունավետությունը չի գնահատվել, ուստի հայտնի չէ, թե ինչ օգուտ կամ վնաս են դրանք իրականացման արդյունքում բերելու ՀՀ գյուղատնտեսությանը։
Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը
«Գյուղատնտեսության մեջ գոնե 3 տարվա փորձարկում պիտի լինի, որ 3 տարվա միջին ցուցանիշներով տնտեսական արդյունավետոթյան գնահատական տրվի, նոր դրվի արդեն մասսայական կիրառման։ Սևագիր տարբերակները վերցրել են, դրել են՝ առանց վերլուծության իրականացնում են։ Հիմա, որ կերի խնդիր կա, իրենց ասած սմարթգոմերում էդ անասուններին ինչո՞վ պիտի կերակրեն։
Նույնը ոռոգման կաթիլային համակարգն է. կենտրոնական ոռոգման համակարգերը շարքից դուրս եկած, 70-80 տոկոս կորուստ են տալիս, եկել այգու տիրոջը կաթիլային համակարգ են առաջարկում։ Ընկերնե՛ր, դուք բերեք ոռոգման կենտրոնական համակարգը նորմալ պայմաններով հասցրեք ֆերմերին, մեր ֆերմերը խելոք է, ինքն իր ուժերով էլ, վարկով էլ, պարտքով էլ ինքն իր ծրագիրը կիրականացնի»,– ասաց Հարությունյանը։
Ցորենի դաշտ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Կառավարությունը գյուղացուն կօգնի բարձրորակ ցորենի սերմ ցանել
Նախկին փոխնախարարը չի բացառում, որ պետական այս ու այլ ծրագրերն իրականում ոչ թե օգուտ, այլ վնաս են հասցնելու ոլորտին, հատկապես որ, նրա բնորոշմամբ, Հայաստանում այսօր արդեն գյուղատնտեսություն ուղղակի գոյություն չունի, մարդիկ պարզապես իներցիայով շարունակում են մշակել իրենց հողերը, թեև դրա դիմաց ոչ մի օգուտ չեն ստանում։
Լրահոս
0