ՄԻՊ–ը վերահաստատում է` Գորիսի որոշ գյուղեր մեկուսացվել են. նա տեսանյութ է հրապարակել

© Sputnik / Aram NersesyanԲերդաձորի ճանապարհը
Բերդաձորի ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Բաժանորդագրվեք
Տեսանյութը հաստատում է, որ ադրբեջանական, այսպես կոչված, մաքսային կամ սահմանային վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին չունի իրավական որևէ հիմք: Ադրբեջանցիները պետք է հեռացվեն։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հերքում է մամուլի հրապարակումներն այն մասին, թե Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի միջև կապն իրականում չի դժվարացել։
«Մեր միջազգային գործընկերներին մոլորեցումից պաշտպանելու, ինչպես նաև այդ մոլորեցնող հրահրումները կանխելու համար հրապարակում եմ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից անմիջականորեն ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներից մեկի ընդամենը մի մասը՝ կարճ տեսանյութ (Խոտ բնակավայրից վերը նշված բնակավայրերը տանող ճանապարհի հատված)»,– գրում է ՄԻՊ–ը:
Մեկնաբանելով տեսանյութը ` Թաթոյանը նշում է, որ այն ցույց է տալիս, թե ինչպես է դժվարացել ՀՀ բնակչության և հատկապես նշված գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժը ճանապարհի այս հատվածներով, ու մարդիկ կանգնել են հումանիտար, այդ թվում՝ մի քանի բնակավայրի մեկուսացման խնդիրների առաջ:
Բարձրավան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Սրանք դեռ ծիծեռնակներն են․ ավելի վատ բաների ենք սպասում․ Բարձրավանի վարչական ղեկավար
Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական զինված ծառայողների պատճառով առաջ են եկել մարդկանց կյանքի իրավունքի ու անվտանգության սպառնալիքներ:
Բացի այդ, ըստ նրա, տեսանյութը հաստատում է, որ ադրբեջանական, այսպես կոչված, մաքսային կամ սահմանային վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին չունի իրավական որևէ հիմք:
Ըստ ՄԻՊ–ի` Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանցիների տեղակայումներն, առհասարակ, կոպտորեն ոտնահարում են մարդու իրավունքների միջազգային պահանջները:

«Նրանք պետք է հեռացվեն և վերջ»,– եզրակացնում է Թաթոյանը:

Նա միաժամանակ արձանագրում է, որ տեղական մարմինները, Սահմանապահ զորքերի ծառայողները տեղերում զգալի միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար։
Տանձավեր-Բարձրավան ճանապարհը բոլորովին հարմար չէ տրանսպորտային միջոցների համար - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Էքստրեմալ պայմաններ. ի՞նչ տեսք ունի Գորիս-Բարձրավանի այլընտրանքային ճանապարհը
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ գիշերը Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու։
Ընդգծել էր նաև, որ հայկական կողմը նույնպես համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի երեկվա ծանուցումից հետո, թե իրենք պատրաստվում են մաքսատուրք գանձել նշված ճանապարհով անցնող ՀՀ քաղաքացիներից, իրենք որոշել են հրաժարվել այդ ավտոճանապարհից ու ՀՀ քաղաքացիներին ուղղորդել երթևեկել այլընտրանքային` Կապան–Աղվանի–Տաթև–Հալիձոր–Շինուհայր ճանապարհով։
Հիշեցնենք, որ Գորիս Կապան ավտոճանապարհի, այսպես կոչված, «Էյվազլիի» հատվածում Ադրբեջանը դեռ ամիսներ առաջ մաքսակետ էր տեղադրել ու դրանով երթևեկող Իրանի քաղաքացիներից մաքսատուրք էր գանձում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала