Քիմիոն․ օգուտն ու վնասը մարդու համար

Քիմիոն - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Բաժանորդագրվեք
Քիմիոնն անուշաբույր համեմունք է, որն օգտագործվում է անհիշելի ժամանակներից։ Իր օգտակար հատկությունների շնորհիվ այս համեմունքն ավանդաբար օգտագործվում է որպես դեղամիջոց։ Մանրամասները քիմիոնի օգտակար հատկությունների մասին՝ Sputnik Արմենիայի նյութում։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Քիմիոնը նեխուրազգի խոտաբույս է, այն նաև տարածված համեմունք է։ Ի դեպ, այն շատ անուններ ունի՝ քիմիոն, ճապուռ, զերա։
Բույսի հայրենիքը համարվում է Միջին Ասիան, սակայն այն աճեցնում են նաև Հնդկաստանում, Հարավ-Արևելյան Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Հյուսիսային Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։
Քիմիոնը ընկույզի հոտ ունի։ Այն առանցքային բաղադրիչ է բազմաթիվ հնդկական համեմունքներում։

Քիմիոնը խոհարարության մեջ

Այս համեմունքն օգնում է լավացնել տարբեր ուտեստների՝ մսի, ձկան, բրնձի, լոբու, բանջարեղենի, ինչպես նաև մարինադների ու սոուսների համը։
Քիմիոնի սերմերը «գարամ-մասալա» հնդկական կծու խառնուրդի բաղադրիչ է։ Բացի այդ, քիմիոնն ավելացնում են կարրի ու չիլիի հայտնի սոուսների մեջ:
Հայկական խոհանոցում աղացած քիմիոնն օգտագործում են չաման սարքելու համար։
Քիմիոնն օգտագործվում է նաև հացի ու հրուշակեղենի, ինչպես նաև պանիրների պատրաստման մեջ։
Որպիսի քիմիոնը բացահայտի իր բոլոր բուրավետ ու համային հատկանիշները, այն օգտագործելուց առաջ պետք է մի քիչ տապակել կամ ձեռքերի մեջ տրորել:

Քիմիոնի օգտակար հատկությունները

Համեմունքն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ միկրո ու մակրոտարրեր, ինչպես նաև վիտամիններ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում օրգանիզմի գործունեության վրա:
Համեմունքի կանոնավոր օգտագործման դեպքում բարելավվում է մարսողական համակարգի աշխատանքը, ակտիվանում է օրգանիզմի մաքրման գործընթացը խարամներից և տոքսիններից։
Համեմունքը կարող է մաքրել արյունը։ Բացի այդ, այն երկաթի աղբյուր է, ինչը հատկապես կարևոր է սակավարյունություն ունեցող մարդկանց համար։
Главврач ГКБ им. Жадкевича Александр Мясников - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
«Եկեք չփչացնենք Աստծո պարգևը». Մյասնիկովը պատմել է համեմունքների վտանգավորության մասին
Քիմիոնը հրաշալի կանխարգելում է սրտանոթային համակարգի հիվանդությունները, քանի որ կանխում է թրոմբների ձևավորումը, ինչը զգալիորեն նվազեցնում է ինֆարկտների զարգացման ռիսկը:
Քիմիոնը դրական է ազդում նաև նյարդային համակարգի գործունեության վրա, ինչն օգնում է հաղթահարել անքնությունը, սթրեսն ու հոգնածությունը:
Համեմունքն աչքի հիվանդությունների կանխարգելման գերազանց միջոց է։
Բացի այդ, դա հիանալի աֆրոդիզիակ է ու հականեխիչ, որը նպաստում է մաշկի հիվանդությունների բուժմանը։

Քիմիոնի հակացուցումները

Քիմիոնը կարող է վնաս հասցնել խոց կամ գաստրիտ ունեցող մարդկանց։ Այն չի կարելի օգտագործել շաքարային դիաբետ ունեցողներին, քանի որ համեմունքում կան բաղադրիչներ, որոնք բարձրացնում են արյան շաքարի մակարդակը։
Կարևոր է․ արգելվում է օգտագործել քիմիոնի խոնավացած սերմերը, քանի որ դրանք կարող են ծանր թունավորում առաջացնել։

Ինչպես որակյալ քիմիոն ընտրել

Լավ քիմիոն ընտրելու համար պետք է մի քանի հատիկը տրորել մատների արանքում։ Որակյալ համեմունքը պետք է լավ չորացրած լինի և ուժեղ ու թարմ հոտ ունենա։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала