Շուշիի մոտ ադրբեջանցիները սադրել են արցախցուն. Արցախի ԱԱԾ–ն մեկնաբանել է այսօրվա միջադեպը

© Sputnik / Aram NersesyanԱրցախ. արխիվային լուսանկար
Արցախ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Բաժանորդագրվեք
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել այսօր վաղ առավոտյան Շուշիի մոտ` Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին։
Ըստ ԱԱԾ–ի` Շուշի քաղաքի անցակետի մոտ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։
Շուշիի ճանապարհը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Համացանցում է հայտնվել Շուշիի անցակետի մոտ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։
ԱԱԾ–ն կոչ է անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Հիշեցնենք` ԱՀ ներքին գործերի նախարարությունը։ հայտնել էր, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Արցախում` Շուշիի մերձակայքում, պայթյուն է տեղի ունեցել, ինչին հաջորդել է փոխհրաձգություն։
Հայկական Telegram ալիքները գրում են, որ զոհվածի եղբայրը նռնակ է նետել ադրբեջանցիների ուղղությամբ, ինչին հաջորդել են կրակոցները։
Տելեգրամ ալիքների տեղեկություններով` այդ քաղաքացին Նորայր Միրզոյանն է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала