00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վեներան Այծեղջյուրում է. սիրո և կարիերայի հորոսկոպ` կենդանակերպի բոլոր նշանների համար

© Pixabay / philpaceՀորոսկոպ
Հորոսկոպ - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Հորոսկոպ
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 6-ից Վեներան` սիրո, հավասարակշռության և ներդաշնակության մոլորակը, Այծեղջյուրի համաստեղություն մտավ և այնտեղ կմնա մինչև 2022 թվականի մարտի 6-ը։ Ճակատագրական այս շրջանն ի՞նչ է խոստանում կենդանակերպի բոլոր նշաններին։
Դասական աստղագուշակության մեջ Վեներան գործնական և անձնական հարաբերությունների կառավարիչն է։ Կարելի է վստահ ասել, որ յուրաքանչյուր մարդ սեփական առաջնահերթությունները պաշտպանելու անհրաժեշտություն կունենա այս շրջանում անձնական և աշխատանքային հարաբերություններում։
Полнолуние - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Աստղաբանը պատմել է, թե ինչի կհանգեցնի այսօր գերլուսինը. մարդիկ պետք է պատրաստ լինեն
Բանն այն է, որ սիրո մոլորակ Վեներայի ազդեցությամբ մարդկանց` այլոց հետ էներգետիկ փոխանակում ունենալու կարողությունը մեծանում է։ Այն խորհրդանշում է այլ մարդկանց հետ մտերմություն, հարմարավետություն և ներդաշնակություն զգալու ցանկությունը։ Բացի այդ, դրա ազդեցության տակ են գտնվում ֆինանսները։
Խոյ
Աստղագուշակներն այս շրջանում խոյերին խորհուրդ են տալիս ուսումնասիրել երկխոսություն վարելու արվեստը, որի դեպքում պետք է հաշվի առնել ինչպես սեփական, այնպես էլ դիմացինի շահերը։ Հենց դա կարող է հաջողություն բերել աշխատանքում պաշտոնով ավելի բարձր մարդկանց հետ շփումներում, որը կօգնի 2022 թվականի ամռանը ձեռքբերումներ ու հաջողություններ ունենալ։
Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա դեկտեմբերի 19-ից մինչև 2022 թվականի հունվարի վերջ կարող եք եկամուտ ստանալ նախկինում արված աշխատանքից։
Ցուլ
Եթե Վեներան Այծեղջյուրում է, ապա դա ցլերի համար ամենահաջող ժամանակաշրջաններից է, քանի որ երկու նշաններն էլ երկրային են։ Հնարավոր է` հենց դրա շնորհիվ կարողանաք բարելավել ձեր ֆինանսական բարեկեցությունը, ընդլայնել ֆինանսական կարողությունները։ Վեներան Այծեղջյուրում գտնվելով` դրդում է ցլերին դրսևորել իրենց նոր, անսպասելի կողմերից և նոր բան փորձել անձնական կյանքում։ Փորձեր արեք և հաճույք ստացեք։
Երկվորյակ
Հինգ ամսվա ընթացքում վարկի, հիփոթեքի կամ ֆինանսավորման համար ձեր հայտը կբավարարվի։ Բացի այդ, Վեներան կարող է ձեզ նոր ինտիմ հարաբերությունների դրդել։ Ինչևէ, աստղագուշակները խորհուրդ են տալիս այս շրջանում չվախենալ մոտ հարաբերություններից, քանի որ դրանք կարող են լավագույնս անդրադառնալ ձեր կյանքի որակի վրա։ Ամենից զատ, Վեներայի նման դիրքը հղիության հաջող պլանավորում է խոստանում։
Խեցգետին
Այս ժամանակաշրջանը կարծես հատուկ ստեղծված է, որ ձեր հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերվի։ Միայնակ խեցգետինները կարող են սկսել ակտիվ ծանոթություններ հաստատել։ Հնարավորություն կա հանդիպելու ողջ կյանքի սիրուն։ Խեցգետիններն այս ընթացքում կցանկանան դրսևորել իրենց։ Հաճախ այդ պատճառով կարող են վեճեր և տարաձայնություններ առաջանալ, ինչը կարող է հանգեցնել ձեր շրջապատի լիարժեք փոփոխման։ Եթե կարող եք փոխզիջումների գնալ, ապա նկատի ունեցեք, որ հաջողությունը կախված է ձեր աշխատասիրությունից, կարգապահությունից և համեստությունից։
NASA-ն չհրապարակված լուսանկարներ է ներկայացրել՝ նվիրված Hubble աստղադիտակի 30-ամյակին
Առյուծ
Վեներան Այծեղջյուրում այն ժամանակաշրջանն է, երբ դուք պետք է զբաղվեք ձեր առողջությամբ, ռեժիմով, սնունդով, ինչպես նաև կոլեկտիվում դիվանագիտական հարաբերություններ հաստատելով։ Աստղագուշակների կարծիքով` այս շրջանում ձեռք բերած օգտակար սովորությունները երկար կմնան։ Եթե տևական ժամանակ է ցանկանում էիք կարգավորել հարաբերությունները գործընկերների հետ, ապա առաջիկա հինգ ամիսներին դա ձեզ կհաջողվի։ Հաճախ նման դեպքերում հաղորդակցությունն ավելի ջերմ, ընկերական և ներդաշնակ է դառնում։
Կույս
Կույսերի համար սա բարձրաշխարհիկ իրադարձությունների, ռոմանտիկ ժամադրությունների և սիրելի մարդու հետ ճանապարհորդելու ժամանակաշրջան է։ Ամենայն հավանականությամբ, առաջիկա հինգ ամիսներին Վեներան կամրապնդի ձեր սերը։ Գուցե ձեր զուգընկերը ձեզ ամուսնության առաջարկություն անի։ Բացի այդ, այս շրջանը հաջող կլինի ինքնազարգացման և կարիերայում առաջ գնալու առումով։ Իսկ անձնական նախագծերը կարող են մեծ հաջողություն ունենալ։
Կշեռք
Կշեռքները պետք է զգույշ լինեն`խուսափելու համար շրջապատող մարդկանց հետ տարաձայնություններից, երբ սկզբունքորեն կարևոր է դառնում սեփական տեսակետը պաշտպանելը։ Անկասկած, դա կարող է լարվածություն առաջացնել փոխհարաբերություններում, բայց, եթե դիվանագիտորեն պաշտպանեք ձեր համոզմունքները, դա կբարձրացնի հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Եթե որևէ մեկը չարաշահում է ձեր բարի վերաբերմունքը, ճիշտ ժամանակն է դժգոհությունն արտահայտելու։
Կարիճ
Վեներան Այծեղջյուրում բավական հաջող շրջան է կարիճների համար։ Ամենայն հավանականությամբ, ձեր շրջապատում կհայտնվի մեկը (ընկերուհի, գործընկեր, բարեկամ), որը նկատելի կբարձրացնի ձեր ինքնավստահությունը։ Ընդհանուր առմամբ սա լավ ժամանակահատված է նոր ընկերներ ձեռք բերելու, սիրախաղ սկսելու և բարեկամների հետ մտերմանալու համար։ Ինչ վերաբերում է ֆինանսներին, եկամտի հիմնական աղբյուր կարող են լինել ձեր գրական, հաղորդակցական և գովազդային հմտությունները։ Բացի այդ, արժե ուժերը փորձել առևտրի, բլոգինգի և մարքեթինգի ոլորտում։
Աղեղնավոր
Այծեղջյուրի համաստեղությունում գտնվելով` Վեներան կօգնի աղեղնավորներին մեծ գումար աշխատել։ Եթե այս կենդանակերպի ներկայացուցիչները քրտնաջան աշխատեն, կարող են էապես բարելավել իրենց ֆինանսական վիճակը, ամրապնդել կարիերայում դիրքերն ու իրենց ավելի վստահ զգալ։ Հավանաբար, ձեզ մոտ թանկարժեք ապրանքներ գնելու, ինչպես նաև արտաքինը բարելավելու և տան հարդարանքը փոխելու մոլուցք կառաջանա։ Միևնույն ժամանակ դուք կսկսեք լրջորեն զբաղվել կարիերայով։ Ուշադիր եղեք կանանց հետ շփումներում. հենց նրանց շնորհիվ կարող եք բարելավել ձեր ֆինանսական վիճակը։
Այծեղջյուր
Վեներան հինգ ամիսների ընթացքում բարեհաճ կգտնվի այծեղջյուրների նկատմամբ, քանի որ այս կենդանակերպի ներկայացուցիչներին ավելի դիվանագետ, սեքսուալ և գրավիչ կդարձնի շրջապատի մարդկանց համար։ Կարևոր է լրջորեն զբաղվել արտաքինով, իմիջով և ոճով. արժե գումար ներդնել ձեր կարգավիճակն ու գեղեցկությունն ընդգծող գործնական հագուստ, պայուսակ, ակնոց, ժամացույց և կոշիկ գնելու համար։
Пара прогуливается в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2020
Ցլի տարում սուտը ջրի երես դուրս կգա. աստղաբանը խորհուրդներ է տալիս հայերին
Առաջիկա հինգ ամիսները ձեր երազանքների տղամարդուն հանդիպելու ամիսներ կդառնան։ Բացի այդ, այս շրջանում այծեղջյուրները կկարողանան բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերել, և այդ հարաբերությունները մեծ հաճույք կպատճառեն։ Կարճ ասած, ճակատագիրը խոստանում է շռայլ լինել։
Ջրհոս
Վեներան հինգ ամիս ջրհոսներին սոցիալական իմաստով պակաս ակտիվ կդարձնի։ Ամենայն հավանականությամբ, դուք կցանկանաք մնալ ինքներդ ձեզ հետ կամ կտրվել քաղաքակրթությունից։ Հաճախ դա կապված է ֆիզիկական տկարության և սեփական էներգետիկ պաշարներն ավելացնելու ցանկության հետ։ Ինչ վերաբերում է հարաբերություններին, հնարավոր է` գաղտնի կապի մեջ մտնեք նախկին սիրեկանի հետ կամ չեք ցանկանա ձեր կապը պաշտոնական դարձնեք։
Այսպես թե այնպես, այժմ լավագույն ժամանակը չէ նոր սեր փնտրելու համար։ Իսկ ահա ձեր կյանքի ֆինանսական ոլորտը կարող է տուժել թաքնված թշնամիների կամ նրանց պատճառով, ովքեր թաքցնում են իրենց իրական վերաբերմունքը ձեր նկատմամբ։
Ձկներ
Վեներան Այծեղջյուրում գտնվելով` ձկներին երջանկություն, ուրախություն և ընկերների ու համախոհների հետ հարաբերություններում հաճույք կպարգևի։ Հենց ընկերական շրջապատում կամ բարձրաշխարհիկ միջոցառումների ժամանակ կարող եք հանդիպել ձեր սիրուն և որակյալ ու երկարատև հարաբերություններ կառուցել։ Աշխատանքի հետ կապված հարցերում ձեր անունը կարող է մասնագիտական ոլորտում արժանի հնչեղություն ստանալ։
Լրահոս
0