00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգնել էի կանոններից. ինչպես ճապոնացի Թաիջին Հայաստանում ոչ միայն սեր, այլև 2–րդ տուն գտավ

© Sputnik / Asatur YesayantsԹաիջի Նոտսուն
Թաիջի Նոտսուն - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Բաժանորդագրվել
Ճապոնացի Թաիջի Նոտսուն պտտվեց ամբողջ աշխարհով մեկ, եղավ ավելի քան 70 երկրում, բայց իր փնտրածը գտավ փոքրիկ Հայաստանում։ Այստեղ նա հանդիպեց Մանուշակին ու հիմա հայ-ճապոնական ընտանիքում դաստիարակում են երկուամյա Ջուլյային։
Աշխարհ տեսած, տարբեր աշխարհամասերում, 7 տասնյակից ավելի երկրներում եղած Թաիջի Նոտսուն Հայաստանն իր համար բացահայտեց դեռ մոտ 15 տարի առաջ՝ 2006 թվականին։ Այդ ժամանակ տուրիստական այցով էր, մնաց մոտ 5 օր, մի քիչ բացահայտեց Երևանն ու մոտակայքը, իսկ երկուսուկես տարի առաջ Հայաստան վերադարձավ ծրագրով՝ որպես ճապոներենի ուսուցիչ։ Ծրագիրը 1 տարով էր, բայց Թաիջին հիմա էլ Հայաստանում է՝ արդեն իր տանը։

«Ես երբ ճամփորդում էի, միշտ փնտրում էի մի երկիր, մի վայր, որտեղ կուզեմ տեղափոխվել։ Ճապոնիայում կանոնները շատ են, դա ինձ միշտ ճնշել է, հոգնել էի այդ ամենից, ուզում էի ավելի ազատ լինել, փախչել այդ կանոններից»,- խոստովանում է Թաիջին։

Ծնվել է Ճապոնիայի ծայրամասային քաղաքում` ծովի ափին, որտեղ եղանակը միշտ մռայլ է։ Հայաստանը սիրեց։ Ի տարբերություն ծննդավայրի՝ Հայաստանում արևոտ է։ Մեր երկիրը համեմատում է Կալիֆոռնիայի հետ. տնից դուրս գալիս պարտադիր չէ միշտ անձրևանոց վերցնել։
© Sputnik / Asatur YesayantsԹաիջի Նոտսուն
Японец Таиджи Нотсу в своем ресторане Oh Meshi в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Թաիջի Նոտսուն
«Երբ ինձ Ճապոնիայում հարցնում են Հայաստանի մասին, թե այդ ինչ տեղ է (շատերն առաջին անգամ են Հայաստանի մասին լսում), ասում եմ, որ Եվրոպայի և Ասիայի միջև գտնվող մի վայր է, որն ունի երկար պատմություն, համեղ գինիներ, որտեղ ապրում են գեղեցիկ կանայք»։
Ու միգուցե Թաիջին Հայաստանում իր երկրորդ տունը չգտներ, եթե այստեղ Մանուշակին չհանդիպեր։
© Sputnik / Asatur YesayantsԹաիջի Նոտսուն
Японец Таиджи Нотсу в своем ресторане Oh Meshi в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Թաիջի Նոտսուն
«Ես միշտ հետաքրքրվել եմ ճապոնական մշակույթով, ճապոնացի գրողներով, նաև այդ պատճառով էին մեր հանդիպումներն ինձ համար հետաքրքիր»,- ասում է Մանուշակը։
Սկզբում հանդիպեցին պատահաբար, հետո արդեն հանդիպումները պայմանավորված ու նպատակային դարձան։

«Թաիջին շատ է ճամփորդել, երևի դրա համար ինքը տարբերվում է շատ ճապոնացիներից. ավելի բաց է, շփվող, մարդամոտ, այդպես իմ ընտանիքն էլ իրեն ընդունեց։ Ծնողներիս իրենով արեց»,- կատակում է Մանուշակը։

Ամուսնացան, ճապոներենի դասավանդման ծրագրի ավարտից հետո տեղափոխվեցին Վրաստան։ Այնտեղ Թաիջին հոսթել բացեց, բայց կորոնավիրուսի համավարակն ու սահմանափակումները սկսվեցին, ծանր ժամանակներ էին։
Մանուշակն արդեն բալիկի էր սպասում, վերադարձավ Հայաստան, Թաիջին նրանից կարճ ժամանակ անց պետք է սահմանը հատեր, սակայն սահմանները փակվեցին։
Սահմանները բացվեցին, ընտանիքը վերամիավորվեց։
«Երբ ես առաջին անգամ գրկեցի Ջուլյային, արդեն 5 ամսական էր»,- պատմում է Թաիջին։
© Sputnik / Asatur YesayantsԹաիջի Նոտսուն
Японец Таиджи Нотсу в своем ресторане Oh Meshi в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Թաիջի Նոտսուն
Նա մասնագիտությամբ կենսաբանության ուսուցիչ է, բայց նաև սուշի պատրաստել է սովորել։
Ձեռքերը ծալած չնստելու համար սկսեց տանը սուշի պատրաստել, առաքել։
Թաիջիի սուշիները սիրվեցին. դրանք յուրահատուկ էին՝ հայկական ձկնամսով, տեղական բաղադրիչներով։ Մտածեցին՝ իսկ ինչո՞ւ փոքրիկ ռեստորան չբացել։ Հիմա Մաշտոցի պողոտայի մոտ հայկական գողտրիկ բակում ճապոնական սիրուն, փոքրիկ «Oh Meshi» ռեստորանն է:
© Sputnik / Asatur YesayantsԹաիջի Նոտսուի Oh Meshi ռեստորանը Երևանում
Японский ресторан Oh Meshi в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Թաիջի Նոտսուի Oh Meshi ռեստորանը Երևանում
Այստեղ մատուցվում են բացառապես ճապոնական ուտեստներ, աշխատակիցները, նաև շեֆ-խոհարարը ճապոնացի են։ Հաճախորդները դեռ շատ չեն` ռեստորանը տեսանելի վայրում չէ, այնպես որ, հավանականությունը փոքր է, որ պատահական զբոսնող մարդիկ այն կտեսնեն, բայց ովքեր փորձում են, անպայման վերադառնում են։
© Sputnik / Asatur YesayantsԹաիջի Նոտսուի Oh Meshi ռեստորանը Երևանում
Японский ресторан Oh Meshi в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Թաիջի Նոտսուի Oh Meshi ռեստորանը Երևանում
Մեծամասամբ հայկական բաղադրիչներով ավանդական ճապոնական ուտեստներ են ստանում։ Առայժմ միայն իսկական սակե պատրաստել չի ստացվում։
Ամեն շաբաթ օր ռեստորանում մատուցում են ճապոնական ավանդական հայտնի ապուր՝ ռամեն՝ Նարուտոյի սիրելի կերակուրը։ Ապուրը համտեսելու համար նախօրոք է գրանցվել պետք, որովհետև դա հեշտ ու արագ եփվող մի բան չէ, մի ամբողջ արարողություն է։
© Photo / provided by Taiji NotsuԹաիջին` կնոջ՝ Մանուշակի և դստեր հետ
Таиджи Нотсу с женой и дочерью - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Թաիջին` կնոջ՝ Մանուշակի և դստեր հետ
Ռամենի օրերին գալիս են ոչ միայն Հայաստանում ապրող ճապոնացիները, այլև այս յուրահատուկ խոհանոցն արդեն բացահայտած հայերն ու օտարերկրացիները, նաև ներկա ու նախկին պաշտոնյաներ։
«Oh Meshi»-ն դարձել է տարբեր մշակույթների կրողների հանդիպատեղի։
© Sputnik / Asatur YesayantsԹաիջի Նոտսուի Oh Meshi ռեստորանը Երևանում
Японец Таиджи Нотсу в своем ресторане Oh Meshi в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Թաիջի Նոտսուի Oh Meshi ռեստորանը Երևանում
Հայաստանում ճապոնական փոքրիկ համայնք կա, ճապոնացները մեր երկրում իրենց լավ են զգում. մարդիկ բարի են, կարեկցող։
«Այստեղ նույնիսկ անծանոթ մարդիկ օգնում են իրար, օրինակ, երեխայի խնամքի հարցում։ Հայերը ջերմ, հոգատար ժողովուրդ են»,- նշում է Թաիջին։
© Sputnik / Asatur YesayantsԹաիջի Նոտսուի Oh Meshi ռեստորանը Երևանում
Японец Таиджи Нотсу в своем ресторане Oh Meshi в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Թաիջի Նոտսուի Oh Meshi ռեստորանը Երևանում
Ասում է՝ հայկական ընտանիքները շատ ամուր են, հարազատները կապված են իրար, ինչը Ճապոնիայում չկա։
Առանձնահատուկ վերաբերմունք ունի հայկական խոհանոցի մասին։ Ասում է՝ այստեղ կերակուրները, այսպես ասած, շատ զգայուն են։ Համեմատում է վրացականի հետ, ասում է` վրացականը համեղ է, բայց շատ համեմունքներ են օգտագործում, հետո եռացնում կամ տապակում սնունդը և վերջ։ Հայկական ուտեստների մեջ հոգի է դրվում, առանց շատ համեմունքների հայերը կարողանում են յուրահատուկ, բնական համ ստանալ։
© Photo / provided by Taiji NotsuԹաիջին` կնոջ՝ Մանուշակի և դստեր հետ
Таиджи Нотсу с женой и дочерью - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Թաիջին` կնոջ՝ Մանուշակի և դստեր հետ
Կնոջ՝ Մանուշակի հետ Թաիջին փորձել է խաղողի տերևով տոլմա փաթաթել, ասում է՝ հետաքրքիր պրոցես էր։ Իր ամենասիրելի հայկական ուտեստն էլ խաշլաման է, որի անունը դժվարությամբ է արտաբերում՝ ճապոնականացված՝ «խաշիրամա»։ Բաղադրությունը լսելուց հետո ենք գլխի ընկնում, թե ինչի մասին է խոսում։ Շատ է սիրում հայկական ձկնատեսակները։
Մանուշակի խոսքով՝ հայերի և ճապոնացիների վերաբերմունքն ուտելիքի հանդեպ ծայրահեղ տարբեր են։
© Sputnik / Asatur YesayantsԹաիջի Նոտսուի Oh Meshi ռեստորանը Երևանում
Палочки в японском ресторане Oh Meshi в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Թաիջի Նոտսուի Oh Meshi ռեստորանը Երևանում
«Ճապոնացիների համար սնունդը շատ, շատ կարևոր է, ամեն ինչը պտտվում է ուտելիքի շուրջ, այնտեղ ամեն քաղաքացի հաշվում է, թե արդյոք ստացել է իր օրվա սպիտակուցի, վիտամինների բաժինը, թե չէ»,- ծիծաղում է Մանուշակն ու նշում, որ այս հարցում զիջում է Թաիջիին, նրա գիտելիքներին ու ճաշակին, բայց երբեմն «սննդային կոնֆլիկտներն» անխուսափելի են, հատկապես, երբ հարցը Ջուլյայի սննդակարգին է վերաբերում։
Հանուն Ջուլյայի ու նաև Ջուլյայի շնորհիվ Թաիջին սկսել է հայերեն սովորել։ 2-ամյա աղջիկն արդեն քիչ ու միչ խոսում է, հայրիկն էլ ջանքեր է գործադրում բալիկի արտաբերած մտքերը հասկանալու համար։
© Sputnik / Asatur YesayantsԹաիջի Նոտսուն
Японец Таиджи Нотсу в своем ресторане Oh Meshi в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Թաիջի Նոտսուն
Ճապոնիա վերադառնալու մասին չի մտածում։ Խոստովանում է` կարոտել է երկիրն ու ծովը, բայց իր տունը հիմա այնտեղ է, որտեղ իր ընտանիքն է։
Լրահոս
0