Ինչպես խաղալ Գերմանիայի հավաքականի դեմ. Արամայիս Տոնոյանի «դեղատոմսը»

© Photo : Screenshot / Youtube / Football Federation of ArmeniaԿադր ՀՖՖ-ի` Արամայիս Տոնոյանի հետ հարցազրույցից
Կադր ՀՖՖ-ի` Արամայիս Տոնոյանի հետ հարցազրույցից  - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Բաժանորդագրվեք
Աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ Հայաստանի ընտրանին մինչև օրս անցկացրել է չորս հանդիպում, որոնցից մեկը` ընկերական։ Բոլոր խաղերում էլ բունդեսթիմը խոշոր հաշվով հաղթանակ է տոնել։ Մեզ հերթական փորձությունն է սպասում։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Այսօր կայանալիք Հայաստան – Գերմանիա խաղում ֆավորիտն, անխոս, գերմանացիներն են լինելու, սակայն հզոր մրցակցի հետ պայքարել հնարավոր է և պետք է։ Այս կարծիքին է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Արամայիս Տոնոյանը, որը մասնակցել է նաև Հայաստան- Գերմանիա առաջին խաղին։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը գերմանացիների դեմ խաղում որպես «դեղատոմս» առաջարկում է պայքարը մոտ տարածության վրա` առաջին րոպեից մինչև վերջինը։ Արամայիս Տոնոյանի հետ զրուցել է Խաչիկ Չախոյանը։
-Պարո՛ն Տոնոյան, Հյուսիսային Մակեդոնիայից կրած ցավալի պարտությունից հետո ի՞նչ է հարկավոր մեր ընտրանուն գերմանացիների դեմ լավ խաղ ցուցադրելու համար։
-Ֆուտբոլիստի իմ կարիերայում էլ եղել են նման դեպքեր, երբ մենք խոշոր հաշվով պարտություն ենք կրել, բայց հաջորդող խաղում անհաեմատ լավ ենք խաղացել։ Պարտությունն ընդհանրապես ընկճում է ֆուտբոլիստներին, բայց ես հիշում եմ, որ մենք լրիվ հակառակը` չէինք ընկճվում, այլ անում էինք ամեն ինչ` բոլորին ապացուցելու համար, որ նախորդ պարտությունն ինչ–որ տեղ պատահականություն էր։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում մեր 0։5 հաշվով պարտությունն էլ պետք է նման երևույթ համարել ու մտնել խաղադաշտ` պայքարելու մեծ ցանկությամբ։ Հզորների հետ խաղերում են թիմերը միավորներ վաստակելով` նաև հեղինակության միավորներ ձեռք բերում։ Հուսով եմ` մեր ընտրանին կանի հենց այդպես։ Պետք է արագ մոռանալ, ինչ որ եղավ նոյեմբերի 11-ին, ու տրամադրվել առաջիկա խաղին։
Խոակին Կապառոս - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց. աշխարհի առաջնության ուղեգիր չի լինի
-Գերմանիայի ընտրանու դեմ ինչպե՞ս կարելի է արդյունավետ պայքարել։
-Գերմանացիներն արագ ու համակարգված ֆուտբոլ են խաղում։ Դա տեսել ենք միշտ, ու նաև մեր հավաքականի հետ առաջին խաղում։ Մեր թիմը պետք է խաղադաշտ դուրս գա այնպիսի ֆուտբոլիստներով, որոնք առաջին հերթին ֆիզիկապես պատրաստ կլինեն պայքարել ամբողջ խաղի ընթացքում։ Ոչ թե գնդակին պետք է նայել, այլ ուշադիր հետևել ֆուտբոլիստների գործողություններին։ Սա ասում եմ, քանի որ գերմանացիները նաև շատ արագ տեղաշարժեր են կատարում առանց գնդակի։ Դժվարանում եմ ասել, թե ինչպիսի կազմ կընտրի Խոակին Կապառոսը (Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը,–խմբ.), բայց կարծում եմ, որ ելնելով իրավիճակից, խաղադաշտ դուրս կգան նրանք, ովքեր պատրաստ են այս պահին։
-Գերմանիայի հավաքականում COVID-19-ի պատճառով բացակայելու են մի քանի ֆուտբոլիստներ։ Դա կարո՞ղ է իր դերակատարումն ունենալ մրցակցի խաղում։
-Չեմ կարծում։ Գերմանիայի նման հավաքականներում կա հստակ գծված մոտեցում և մարտավարություն յուրաքանչյուր խաղից առաջ։ Ու խաղադաշտ են դուրս գալիս հենց այդ մարտավարությունը թիմի շահերին ծառայեցնող ֆուտբոլիստներ։ Իսկ ովքեր որ հնարավորություն կստանան փոխարինել արդեն հայտնի ֆուտբոլիստներին, ավելի վտանգավոր կարող են լինել։ Համոզված եմ` նրանք փորձելու են ապացուցել Ֆլիկին (գերմանական թիմի մարզիչը,–խմբ.), որ արժանի են հավաքականում խաղալու։ Իսկ դա լրացուցիչ խթան է լինելու բունդեսթիմի համար։ Այնպես որ` անկախ ամեն ինչից` հեշտ չի լինելու։
Էստոնիա-Գերմանիա հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը չի գա Երևան. նա վարակվել է կորոնավիրուսով
-Լավ, այդ դեպքում ինչպե՞ս պետք է խաղալ Գերմանիայի դեմ, որպեսզի պատվով դուրս գանք այս փորձությունից։
-Մեր թիմը պետք է շատ մոտ խաղա և՛ մրցակցի հետ, և՛ սեփական գրոհները կամ գնդակի խաղարկումները նախաձեռնելիս։ Գերմանացիներին պետք է զրկել ազատ տարածություններից, հակառակ դեպքում մրցակիցը, որը շատ արագ ֆուտբոլ է խաղում, նույն արագությամբ էլ կգտնի ճեղքեր մեր պաշտպանությունում։ Բացի այդ էլ, մերոնք պետք է կարճ տարածության վրա փոխանցումներով փորձեն առաջ շարժվել իրար շատ մոտ խաղալով։ Ինչո՞ւ։ Այդպես մեր ֆուտբոլիստները կարող են մեկը մյուսին ապահովագրել սխալների դեպքում։ Իսկ գերմանացիների հետ մենք անսխալ դժվար թե կարողանանք գործել։
Հայաստանի հավաքականի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Կապառոսի անսպասելի և համարձակ որոշումները. ինչպես է հավաքականը պատրաստվում հանդիպումներին
Նշենք, որ Գերմանիայի հավաքականի հետ խաղով Հայաստանի հավաքականն ավարտում է աշխարհի 2022 թվականի եվրոպական ընտրական պայքարը։ Խմբային փուլի մեկնարկում մեր ընտրանին երեք անընդմեջ հաղթանակներից հետո անցկացրած ութ խաղերից (երկուսը` ընկերական) ոչ մեկում հաղթանակ չի տարել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала