Ներկայացվել է Գերմանիայի դեմ խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հայտացուցակը

© Sputnik / Asatur YesayantsՀայաստան–Հյուսիսային Մակեդոնիա
Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ի տարբերություն Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի, այս խաղում հայտավորված չէ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 5 ֆուտբոլիստ։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Գերմանիայի դեմ խաղի հավաքականի հայտացուցակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի էջից։
Նշենք, որ ի տարբերություն նախորդ խաղի (Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա), այս խաղում հայտավորված չէ 5 ֆուտբոլիստ՝ Հովհաննես Նազարյանը, Ժորդի Արարատը, Վահան Բիչախչյանը, Էրիկ Վարդանյանը և Իշխան Գելոյանը։
Գերմանիայի դեմ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։ Սա ընտրական փուլի վերջին հանդիպումն է։
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել
Հայաստանի հավաքականի վերջին խաղը եղել է նոյեմբերի 11-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ, որի ժամանակ մեր թիմը 0։5 հաշվով պարտվել է։
Լրահոս
0