Զբաղվեք ներքին խնդիրներով․ Պուտինը՝ միգրանտների հետ կապված ճգնաժամի մեղադրանքների մասին

© POOL / Անցնել ֆոտոբանկՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Բելառուսում գտնվող փախստականների մեծ խումբը մոտեցել է լեհական սահմանին․մտադիր են անցնել ԵՄ տարածք։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մոսկվային բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամի մեջ մեղադրողներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել սեփական խնդիրներին ավելի ուշադիր լինել: Այս մասին նա հայտարարել է «Մոսկվա Կրեմլ» հաղորդման ժամանակ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
«Երբ մենք լսում ենք հայտարարություններ կամ մեղադրանքներ մեր հասցեին, ուզում եմ բոլորին ասել՝ զբաղվեք ձեր ներքին խնդիրներով, ոչ ոքի վրա մի բարդեք սեփական հարցերը, որոնք ձեր գերատեսչությունների կողմից ենթակա են լուծման»,- ասել է Պուտինը:
Мальчик-беженец плачет в лагере мигрантов - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Սարսափազդու կադրեր. ինչ է կատարվում բելառուսա–լեհական սահմանի փախստականների ճամբարում
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում բելառուսա-լեհական սահմանին տիրող իրավիճակի համար և Մոսկվային կոչ էր արել «ճնշում գործադրել» Բելառուսի իշխանությունների վրա՝ ճգնաժամին վերջ դնելու համար:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ընդգծել էր, որ Մեծ Բրիտանիան իրավունք չունի Ռուսաստանին մեղադրել բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամի մեջ։
Բելառուսա-լեհական սահմանին իրավիճակը լարված է. ժամանում են միգրանտների նոր խմբեր
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Բելառուսում գտնվող փախստականների մեծ խումբ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայի երկրներից եկել էին լեհական սահման՝ ԵՄ տարածք մուտք գործելու համար։ Այնտեղ 3 հազար փախստական կա, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ։ Փախստականները տարերային ճամբար են ստեղծել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала