20086 ընտրողից քանիսն է քվե տվել Կապանի գործող համայնքապետին. ԿԸՀ–ն ամփոփել է արդյունքները

© Sputnik / Aram NersesyanУрна в избирательном участке
Урна в избирательном участке - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Բաժանորդագրվեք
Իջևան ու Ստեփանավան համայնքներում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում երեկ` նոյեմբերի 14-ին, անցկացված ավագանու ընտրություններում, ԿԸՀ հրապարակած վերջին արդյունքների համաձայն, ջախջախիչ հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի ղեկավարած քաղաքական ուժը։
Այստեղ ընտրություններին մասնակցած 20 086 ընտրողներից 13 962–ը քվեները տվել են Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 5 791 ընտրող։ 331 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը` աջից - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Ի՞նչ է տեղադրվել Ճակատեն համայնքի ճանապարհին․ Փարսյանի մեկնաբանությունը
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակը գլխավորում էր ԱԺ ՔՊ–ական պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանը։
Կապանում ՔՊ–ն ջախջախիչ պարտություն է կրել, Իջևանում` հաղթել.նախնական արդյունքներ
Նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև Ստեփանավան և Իջևան համայնքներում։
Իջևանում ընտրողների մեծ մասը` 12 383-ից 10 003–ը, քվեարկել են «Քաղաքացիական պայմանագրի օգտին, որի ցուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Արթուր Ճաղարյանը։ Ընտրություններին մասնակցող երկրորդ քաղաքական ուժը` ՀՅԴ–ն, ստացել է 1 964 ձայն։
Ստեփանավանում ևս հաղթել է ՔՊ–ն` 4 004 ձայնով, ԲՀԿ–ն ստացել է 705 ձայն, ՀԱԿ–ը` 218։
Ստեփանավանում ՔՊ ցուցակի առաջին համարը գործող քաղաքապետ Արմեն Գրիգորյանն էր։
Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում ընտրել են ավագանու անդամի, Լորմոնտովոյում`նաև համայնքի ղեկավարի։ ԿԸՀ հրապարակած արդյունքներով` Լերնոտովոյում համայնքի ղեկավար է ընտրվել Էդիկ Չախալյանը, ավագանու անդամ` Վասիլիյ Կորոլյովը, Արզնիում`Արտաշես Լալայանը։
ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 47.40%-ը. ԿԸՀ-ն տվյալներ է ներկայացրել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала