00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով. ԶԼՄ

© Sputnik / Asatur YesayantsԱրտակ Դավթյան
Արտակ Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Արտակ Դավթյան
Բաժանորդագրվել
Ըստ լրատվամիջոցի` Արշակ Կարապետյանը չի համաձայնել իշխանության հետ՝ թողնել, որ ադրբեջանցիները անարգել տեղաշարժվեն մեր տարածքում, այդ իսկ պատճառով ազատման դիմում է գրել։ Թիրախում հայտնվել է Արտակ Դավթյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Նախորդ շաբաթ օրը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։ Տեղեկությունը հայտնում է Hraparak.am-ը։

«Մեղադրանքն առաջադրվել է Կապանի մի քանի գյուղերի ճանապարհներին ադրբեջանական կողմից մաքսակետեր դնելուն զուգահեռ։ Այսպիսով՝ իշխանությունը այս մեղադրանքով փորձելու է փակել Դավթյանի բերանը, որպեսզի հնազանդ կատարի բոլոր հանձնարարությունները՝ կապված Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»,–գրում է կայքը։

Նշվում է, որ պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանը երեկ չի համաձայնել իշխանության հետ՝ թողնել, որպեսզի ադրբեջանցիներն անարգել տեղաշարժվեն մեր տարածքում, այդ իսկ պատճառով ազատման դիմում է գրել։ Թիրախում հայտնվել է Արտակ Դավթյանը, որի առաջ պայման են դրել՝ կա՛մ կատարում ես հրամանները՝ ադրբեջանցիներին չխանգարելու հետ կապված, կա՛մ կալանավորվում ես։
Կայքը հավելում է, որ նախաքննական մարմինն այս քրգործով հայտնվել է փակուղում, քանի որ ԳՇ-ի բոլոր պնդումները հիմնավորվել են, որ հրթիռները եղել են որակյալ, և դրանք գնելու անհրաժեշտությունը իրականում եղել է։
Հնարավոր բոլոր պաշտոնական աղբյուրներով կայքը փորձել է ճշտել տեղեկությունը․ Արտակ Դավթյանը հեռախոսազանգերին չի պատասխանել, գործով մյուս մեղադրյալների պաշտպանները ևս տեղյակ չեն եղել մեղադրանքից։ Միայն պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանն է նշել, որ թեպետ Դավթյանին մեղադրանք առաջադրելու տեղեկություն չունի, սակայն որ հնարավոր է նման բան տեղի ունենա, ենթադրելի է։ Իսկ ԱԱԾ-ն այս լուրի համար գրավոր հարցում է պահանջել։
Министр обороны Армении Давид Тоноян - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Դավիթ Տոնոյանի փաստաբանները ուզում են մասնակցել «անորակ» զենք-զինամթերքի փորձաքննությանը
Հիշեցնենք, որ «անորակ հրթիռների» գործով մինչ այս պահը անցնում էին 4 անձ՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը, 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը նախկինում զբաղեցրած գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը։
Սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Չարաշահումներ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացքում․ ձերբակալվել է 3 բուժաշխատող
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Լրահոս
0