00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմներով անցնող խաղաղության ճանապարհը, կամ Ադրբեջանը զինվեց համբերությամբ և ոչ միայն

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցԱրցախ. Մարտակերտ
Արցախ. Մարտակերտ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Արցախ. Մարտակերտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Թվում էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ տարիներ շարունակ բազմազան տարբերակներ փորձելով, ի վերջո այնպիսի սկզբունքային դրույթներ է մշակել, որոնք հայկական կողմի համար շատ շահեկան են։
Դեպի խաղաղության դարաշրջան տանող ոչ դյուրին ճանապարհը
Մեկը ուժի կիրառման և նույնիսկ ուժի սպառնալիքի բացառումն էր, մյուսը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը։ Եվ ի՞նչ։ Դեռ մեկ տարի առաջ Արցախում ամեն ինչ լուծվեց հենց ուժի միջոցով։ Ավելին, հիմա էլ, ինչպես տեսնում ենք, նույն ռազմական ուժի շնորհիվ է ամեն ինչ լուծվում Հայաստանի արևելյան սահմանին, իսկ ազգային ինքնորոշման մասին արդեն որևէ մեկը չի էլ հիշում։
Սակայն, համաձայնե՛ք, շատ դժվար է այս ամենում մեղադրել միջնորդներին, մանավանդ որ նրանք առանձնապես լիազորություններ էլ չունեին և անում էին հիմնականում ընդամենը մի բան՝ նորանոր առաջարկներ էին բերում հակամարտության կողմերին, որոնց վիճակն էլ մի բան չէր՝ պիտի կարողանայիր հասկանալ՝ լավ, այս մի հերթական առաջարկը մերժեցի, բա որ հաջորդն ավելի վա՞տը լինի։
Բերեմ ընդամենը մի օրինակ, այսպես կոչված՝ «ընդհանուր պետության» գաղափարը, որը շատ վաղուց փորձ արվեց օգտագործել Կիպրոսի հարցը լուծելու համար։ Ուղիղ 38 տարի առաջ՝ 1983 թվականի նոյեմբերի 15-ին, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը միակողմանիորեն հռչակեց իր անկախությունը։ Ավելի ուշ սկսվեցին կղզու վերամիավորմանն ուղղված բանակցությունները՝ ՄԱԿ-ի ղեկավար Քոֆի Անանի ծրագրի շուրջ։ Գաղափարը հետևյալն էր՝ Կիպրոսում ստեղծվում է միասնական պետություն, որը ղեկավարվում է 6 մարդուց բաղկացած նախագահության կողմից՝ 4 հույն և երկու թուրք, որոնք հերթագայությամբ՝ 10 ամիսը մեկ, դառնում են վարչապետ, 85 հազար հույն փախստականներն էլ վերադառնում են իրենց բնակության վայրերը։
Շուշի տանող ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
«Նա կալանավորված կամ ձերբակալված չէ»․ Արցախի օմբուդսմանը այցելել է Նորայր Միրզոյանին
Սակայն 2004 թվականին անցկացրած հանրաքվեն ցույց տվեց, որ Անանի ծրագրին հավանություն է տալիս թուրքերի 65 տոկոսը, մինչդեռ հույների ճնշող մեծամասնությունը՝ 75 տոկոսը, դեմ է։ Այս ծրագիրը չընդունելու պատճառներ հույները շատ ունեին, բայց երևի թե գլխավորն այն էր, որ Թուրքիայի զորքերը պիտի մնային կղզում։ Ինչևէ, փաստն այն է, որ թեև երկու համայնքների առաջնորդներն անկեղծորեն ցանկանում էին կյանքի կոչել միջնորդների առաջարկները, Կիպրոսի խնդիրը մինչ օրս էլ մնում է չլուծված, իսկ կղզին՝ երկու մասի բաժանված։
Կարող է հարց ծագել՝ եթե Կիպրոսի բացասական փորձը արդեն կար, բա ինչո՞ւ միջազգային միջնորդները նույն «ընդհանուր պետությունը» հրամցրին հայերին և ադրբեջանցիներին։ Բանն այն է, որ անցած դարի վերջին՝ 90-ականներին, կիպրոսյան ձախողումը դեռ չկար։ Հակառակը, մեկ այլ եվրոպական երկրում՝ Բոսնիայում, «ընդհանուր պետությունը» ոչ միայն ստացվել էր, այլև աշխատում է մինչև հիմա։ Բոսնիացիները, խորվաթները և սերբերը, որոնք ժամանակին կատաղի կռիվներ էին մղում միմյանց դեմ, այժմ ապրում են նույն դաշնությունում, ունեն ընդհանուր խորհրդարան և իշխանության այլ ընդհանուր մարմիններ։
Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով. ԶԼՄ
Միգուցե հենց այս դրական փորձը դրդեց Մինսկի խմբի համանախագահներին 1998 թվականին առաջարկել հայերին և ադրբեջանցիներին նույն «ընդհանուր պետությունը»։ Մեջբերեմ մի երկու դրույթ այդ ծրագրից. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Լեռնային Ղարաբաղը կունենա արտասահմանյան պետությունների հետ տնտեսական, առևտրական, գիտական, մշակութային, մարզական, մարդասիրական ոլորտներում արտաքին ուղիղ կապերի իրագործման իրավունք: Լեռնային Ղարաբաղը մասնակցում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության իրագործմանն այն հարցերում, որոնք շոշափում են իր շահերը: Այդ հարցերի վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության»։
Համաձայնե՛ք, այս ամենը հայկական կողմի համար բավական գայթակղիչ էր հնչում։ Ու երևի բոլորովին զարմանալի չէ, որ Հայաստանը այս ծրագիրն ընդունեց որոշ վերապահումներով։ Արցախն էլ ընդհանուր առմամբ ի վերջո ընդունեց, ճիշտ է՝ Ստեփանակերտի առարկությունների ցանկն անհամեմատ ավելի երկար էր։ Բայց երբ հերթը հասավ Ադրբեջանին, պարզվեց, որ Հեյդար Ալիևի դիրքորոշումը, մեղմ ասած, չափազանց կոշտ է։ Նա հայտարարեց, որ այդ ծրագրի իրագործումն ուղղակի նշանակում է, որ Ադրբեջանը կորցնում է Լեռնային Ղարաբաղը։

«Ադրբեջանն այնպես հապճեպ ու կտրուկ մերժեց այդ ծրագիրը, որ արդեն անիմաստ էր ինչ-որ բան ասել»-, վերհիշում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Դժվար է պնդել, բայց միգուցե Մինսկի խմբի հենց այդ առաջարկից հետո Բաքվում վերջապես եզրակացրին՝ Ղարաբաղի հարցը բանակցությունների միջոցով չես լուծի, պարզապես պետք է զինվել համբերությամբ, բայց ամենակարևորը՝ զինվել ամենաարդիական սպառազինությամբ։

Արդյո՞ք հայկական կողմն էլ հասկացավ, որ խաղաղության դարաշրջանն, իհարկե, հրաշալի բան է, բայց շատ հաճախ դեպի այդ երանելի ժամանակները տանող ճանապարհը պատերազմների միջով է անցնում։
Լրահոս
0