00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԱԱԾ-ին հարցնում եմ` ի՞նչ է լինելու, ասում են` չգիտենք, թուրքը փակել է. Ճակատենի ղեկավար

«Կոլապսի մեջ ենք, չգիտենք, թե ինչ է լինելու մեր վերջը. Ճակատենի վարչական ղեկավար
Բաժանորդագրվել
Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի վարչական ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է` ինչ իրավիճակում են հայտնվել գյուղի բնակիչները Ճակատեն–Կապան ճանապարհին ադրբեջամնական մաքսակետի տեղակայումից հետո։
Ադրբեջանական անցակետ-մաքսակետի տեղադրման հետևանքով Ճակատենի ուսուցիչներն այսօր դպրոց չեն գնացել, շրջափակման մեջ հայտնված բոլոր գյուղերի բնակիչներին Ծավ գյուղի փռի մեքենան է հաց հասցրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանը։
Նա նշեց, որ ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր առավոտյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողներն իրեն թույլ չեն տվել անցնել Կապան-Ճակատեն ճանապարհով, որտեղ գիշերվանից մաքսային անցակետ են տեղադրել ադրբեջանական զինծառայողները։

«Շատ վատ վիճակում է հայտնվել ոչ միայն Ճակատենը, այլև 5-6 գյուղ։ Չգիտենք, թե ինչ է լինելու մեր վերջը։ Կոլապսի մեջ ենք։ ԱԱԾ-ին հարցնում եմ` ինչ է լինելու, ասում են` մենք էլ չգիտենք, թուրքը փակել ա»,- պատմեց նա։

Սկզբում անցակետ, հետո մաքսակետ, ինչ-որ պահի Հարությունյանի ականջին նաև շշուկներ են հասել, թե ադրբեջանական կողմը ընդհանրապես չի պատրաստվում բացել Կապան-Ճակատեն ճանապարհը։ Ասում է` այս պահին էլ այդ հատվածում ծանր տեխնիկա է աշխատում, ադրբեջանիցները արագ տեմպերով շինարարական աշխատանքներ են իրականացնում։
«Ադրբեջանական կողմը ոնց ուզում է` խոսում է, ռուս սահմանապահներն էլ ասում են` ոչինչ չգիտենք»,- ասաց Հարությունյանը։
Ու մինչև կուտակված հարցերը պատասխան գտնեն, Ճակատենի վարչական ղեկավարը փորձում է շատ հին ժամանակներից մնացած մի արահետով Ճակատեն հասնել, բայց չգիտի` ամենագնաց մեքենան քարքաոտ բարձունքը կհաղթահարի, թե ոչ։
Գորիս-Կապան, Կապան-Ճակատենի` Ադրբեջանի հսկողության տակ անցած մասը ՀՀ տարածքում չէ. ԱԽ
«Մի ճանապարհ կա, որից միայն ճ տառն է մնացել, հիմա փորձում ենք դա հաղթահարել։ Այլընտրանքային ճանապարհ չկա, դեռ նոր են սկսել կառուցել, սկզբնական փուլում է»,- ասաց նա։
Եթե այդ ճանապարհով չհաջողվի տեղ հասնել, Հարությունյանը ստիպված կլինի վերադառնալ և այս պահին ունեցած միակ այլընտրանքային ճանապարհով` Քաջարան-Մեղրիով Ճակատեն հասնել, որը գյուղից հեռու է 145 կմ-ով։
Հարությունյանը հավաստիացնում է, որ ճակատենցիների ու մյուս բնակավայրերի բնակչության շրջանում խուճապ չկա, բայց մարդիկ անհանգիստ են` անընդհատ զանգում են, հարցնում` ինչ է լինելու, մանկահասակ, անչափահաս, երեխաներ ունեն։ Եթե շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն լինի, հազիվ թե բուժանձնակազմը կարողանա ժամանակին տեղ հասնել։

«Շտապօնությունը պետք է ոչ թե Կապանից, այլ Մեղրիից տեղ հասնի, իսկ Մեղրիից գյուղի հեռավորությունը 170-180 կմ է, չգիտեմ այդ շտապօգնությունը որ հասնի, էլ արդյունք կտա՞, թե՞ ոչ»,- սրտնեղեց Ճակատենի վարչական ղեկավարը։

Նշենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։
Գորիս-Կապան, Կապան-Ճակատենի` Ադրբեջանի հսկողության տակ անցած մասը ՀՀ տարածքում չէ. ԱԽ
Նոյեմբերի 11-ին ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով Գորիս–Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական մաքսակետի գոյությունը, նշեց, որ դրա դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան։
Լրահոս
0