Ադրբեջանական անցակետն ու մեկուսացումը. Բարձրավանում հիվանդ երեխային դեղորայք է անհրաժեշտ

© Sputnik / Aram NersesyanԲարձրավանի բնակիչ Սամվել Հարությունյանը
Բարձրավանի բնակիչ Սամվել Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Բաժանորդագրվեք
Երկու երեխաների մայրն ամեն օր բազմաթիվ սոցիալական խնդիրների է բախվում, այժմ նա նոր հոգս ունի՝ ինչպես երեխային դեղամիջոցներ հասցնել։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումից հետո Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերը փաստացի կտրվել են Հայաստանի մնացած տարածքից։
Հատկապես դժվար է այն գյուղացիների համար, որոնք Գորիսից ու Երևանից կենսականորեն անհրաժեշտ դեղորայք և սնունդ են ստանում։

Մեկուսացված գյուղ

Բարձրավան գյուղ հասնելու համար պետք է անցնել Խոտ-Որոտան վերանորոգվող գրունտային ճանապարհով (քարտեզի վրա N1) ու միայն արտաճանապարհային մեքենայով, ապա Որոտան-Շուռնուխ հատվածով ու դեպի լեռներ թեքվել:
Ընդ որում, Գորիս-Կապան (քարտեզի վրա N2) մայրուղուց դեպի Բարձրավան տանող հատվածը նույնպես լավ վիճակում չէ, բնակիչները նույնիսկ մինչև ադրբեջանական դիրքը դնելը ստիպված օգտվում էին անբարեկարգ ճանապարհից։
© PhotoՍյունիքի մարզի Որոտան, Բարձրավան ու Շուռնուխ գյուղերը հայտնվել են մեկուսացման մեջ
Սյունիքի մարզի Որոտան, Բարձրավան ու Շուռնուխ գյուղերը հայտնվել են մեկուսացման մեջ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Սյունիքի մարզի Որոտան, Բարձրավան ու Շուռնուխ գյուղերը հայտնվել են մեկուսացման մեջ
Երկրորդ այլընտրանքային ճանապարհը՝ Բարձրավանից Տանձավեր գյուղ (քարտեզի վրա N3), էլ ավելի վատ վիճակում է։ Շինարարությունը նոր է սկսվել, և այնտեղով միայն մեծ անցողունակությամբ մեքենաները կարող են երթևեկել։

Յուրահատուկ կարիքներով երեխան

Ստեղծված իրավիճակում երեք գյուղերի բնակիչների մոտ առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի մատակարարման հետ կապված նոր դժվարություններ են առաջանում: Էլ չենք խոսում այն մասին, որ շտապօգնության մեքենան այնտեղ կարող է պարզապես չհասնել։
© Sputnik / Aram NersesyanՆարեկն ու Նարեն
Նարեկն ու Նարեն - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Նարեկն ու Նարեն
Ծաղիկ Հարությունյանը երկու երեխաների հետ գյուղում տուն է վարձել։ Նարեն ու Նարեկը երկվորյակներ են, նրանք 5 տարեկան են: Բայց Նարեն լուրջ հիվանդություններ (միկրոցեֆալիա էպիլեպտիկ բնույթի Վեստի համախտանիշով) ունի, որոնք երեխայի զարգացման խնդիրների են հանգեցրել:
Չդադարող նոպաները խանգարում են վիրահատությանը։ «Այժմ միայն ոտքն է վիրահատության ենթակա (հոդերի հետ կապված լուրջ խնդիրներ կան), գլխի վրա վիրահատություն չեն անի։ Եվ կա հավանականություն, որ նա ... կմնա օպերացիոն սեղանին, ուստի ընտրությունը մերն է: Եթե ուրիշ տարբերակ չլինի, ստիպված կլինեմ համաձայնել։ Այդ դեպքում պետք է թուղթ ստորագրեմ, որ հրաժարվում եմ բողոքներից», - ասաց Ծաղիկը։
© Sputnik / Aram NersesyanԲարձրավանի բնակիչ Ծաղիկը դստեր` Նարեի հետ
Բարձրավանի բնակիչ Ծաղիկը դստեր` Նարեի հետ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Բարձրավանի բնակիչ Ծաղիկը դստեր` Նարեի հետ
Նարեի կյանքը պահպանելու համար տարբեր դեղամիջոցներ ու մշտական խնամք է անհրաժեշտ: Բացի այդ, նրան անհրաժեշտ է հատուկ սնունդ, որը, բնականաբար, գյուղում չկա։
«Մենք Երևանից ու Գորիսից երեխայի համար սնունդ և դեղորայք ենք պատվիրում։ Մինչ այդ բերում էին երթուղայինով, պատահական մեքենայով։ Հիմա ի՞նչ անենք, ճանապարհները փակ են», - ասում է Ծաղիկը։
© Sputnik / Aram NersesyanՆարեի դեղերն ու մանկական սնունդը
Նարեի դեղերն ու մանկական սնունդը - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Նարեի դեղերն ու մանկական սնունդը
Միայնակ մայրը նպաստ ու թոշակ է ստանում։ Նարեի սննդի և դեղորայքի ծախսը շատ մեծ է, Նարեկի համար պարզապես գումար չի մնում։
© Sputnik / Aram NersesyanՓոքրիկ Նարեկը տանը
Փոքրիկ Նարեկը տանը - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Փոքրիկ Նարեկը տանը
Կինը ցանկացած ժամանակավոր աշխատանք անում է։ Երեխաներին վերցրել, ամուսնուց հեռացել է, վերջերս միայն ԴԱՀԿ–ի միջոցով հասել է նրան, որ երեխաների հայրը կայուն կերպով ալիմենտներ վճարի։ Միջոցները միևնույնն է՝ բավարար չեն, ընտանիքը պարտքեր ունի։

Առանց փաստաթղթերի մարդը

Ծաղիկին երեխաներին խնամելուն օգնում է նրա մայրը՝ Նազիկը, որը ամուսնու և տեգրոջ հետ կողքի տանն է ապրում։ Բայց տեգրը (1954 թվականին ծնված) հոգեկան հիվանդություն ունի։ Ծնողները մահացել են, և նա էլ է կնոջ խնամքի տակ։
© Sputnik / Aram NersesyanԲարձրավանի բնակիչ Սամվել Հարությունյանը
Բարձրավանի բնակիչ Սամվել Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Բարձրավանի բնակիչ Սամվել Հարությունյանը
Տեգրը՝ Սամվել Հարությունյանը, ամսական ընդամենը 35 հազար դրամ է ստանում։
«Ինչպես պահեմ այս «երեխային» (նկատի ունի տղամարդուն - խմբ.)։ Նա փաստաթուղթ չունի, չեմ կարող խնամակալություն ձևակերպել։ Չգիտեմ ՝ ինչ անեմ, ուր դիմեմ։ Ի՞նչ օրենք կա այսպիսի դեպքերի համար»․ - ասում է Նազիկը։
Նրա անձնագրի վավերականության ժամկետը 6 ամիս առաջ լրացել է։ Թոշակը գալիս է Նազիկի անունով, քանի որ տղամարդն ի վիճակի չէ փաստաթուղթ ստորագրել։ Ժամկետանց անձնագրի պատճառով ընդհանրապես կարող են դադարեցնել թոշակի վճարումը։
© Sputnik / Aram NersesyanԲարձրավանի բնակիչ Նազիկը
Բարձրավանի բնակիչ Նազիկը - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Բարձրավանի բնակիչ Նազիկը
«Կենցաղային պայմաններին նայեք։ Նա չլիներ՝ երևի կգնայի այստեղից։ Բայց ինչ անեմ, ինչպես թողնեմ նրան, նա ոչ մեկին պետք չէ։ Պայմանները շատ վատն են, իսկ օրենքը չգիտեմ։ Չգիտեմ՝ ում է կարելի դիմել», - ասում է կինը։
Այժմ նրանք երեքով են ապրում՝ նա, ամուսինն ու տեգրը: Նազիկի ամուսինն էլ երկրորդ կարգի հաշմանդամ է։
Ընտանիքին կարելի է աջակցել՝ գումար փոխանցելով այս հաշիվներին։
© Sputnik / Aram NersesyanՆարեին օգնության համար բանկային ռեկվիզիտները
Նարեին օգնության համար բանկային ռեկվիզիտները - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Նարեին օգնության համար բանկային ռեկվիզիտները
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала