00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները գնացել են, ՀՀ զինված ուժերը դուրս են բերվել 4 մարտական դիրքերից. ԱԽ

© Sputnik / Asatur YesayantsՀայկական զինվորը խրամատում. արխիվային լուսանկար
Հայկական զինվորը խրամատում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Բաժանորդագրվել
ԱԽ–ն հայտարարում է, որ ՀՀ 4 մարտական դիրքերում շարունակում են մնալ դեռևս այս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Երեկ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ անվտանգության խորհուրդը` անդրադառնալով երեկվա դեպքերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԽ խորհրդի նիստ էր հրավիրել և հայտարարել ` երեկ ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք։ ԱԽ–ն էլ հավելում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ են ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք:

«Երեկ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից»,–նշված է ԱԽ հայտարարության մեջ։

Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս այս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:
Միաժամանակ, անվտանգության խորհուրդը վստահեցնում է` լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն:
ԱԽ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք. Փաշինյանն ԱԽ նիստ է հրավիրել
ԱԽ–ն Ռուսաստանի, ՀԱՊԿ–ի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա` ընդգծելով, որ այդ գործողություններն ուղղված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ։ Բացի այդ, դրանք նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:
Միաժամանակ նշվում է, որ Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների և ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը պաշտպանելու գործում:
Ավտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում, միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ–ն նախ հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Ցերեկային ժամերին իրադրությունը շարունակում էր լարված մնալ։ Սակայն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։
Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ ՄԻաժամանակ, ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։
Լրահոս
0