Արմեն Գրիգորյանը մեկնում է Մոսկվա

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Արմեն Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Մոկվա։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։

«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ գտնվելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում և մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Մոսկվայի Միջազգային ռազմական կենտրոնում նոյեմբերի 10–ին կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։
Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала