00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտահերթ նիստ չի լինի, ընդդիմությունն էլ լիագումարին չի մասնակցի. թեժ բանավեճ ԱԺ–ում

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արտահերթ նիստ հրավիրելու թեմայով Ալեն Սիմոնյանն ու ընդդիմադիր պատգամավորները բանավիճեցին ԱԺ–ում։ Սիմոնյանը «զապիսկա» բնութագրեց ընդդիմության` արտահերթ նիստի հրավիրելու փաստաթուղթը, ընդդիմադիրները խոստացան հայտարարությամբ հանդես գալ։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ընդդիմության պահանջով Ազգային ժողովի հրատապ նիստ չի գումարվի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այդ հարցը քննարկել անգամ չեն կարող։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Facebook–ի իր էջում հայտնել էր` ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ:
«Մեր ընդդիմադիր գործընկերները ժամը 16։40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որպեսզի հրատապ նիստ հրավիրենք։ Ցավոք, ժամանակի առումով և ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով ես նույնիսկ չեմ կարող այդ հարցը քննարկել և որոշում կայացնել։ Օրինակ` չկան հիմնավորումներ և կցված չէ նախագիծը»,–ասաց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ ԱԺ–ում այսօր ժամը 16:30-ին խորհրդի նիստ էր կայացել և 16։40-ին ասում են` արտահերթ նիստ է պետք հրավիրել։
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կոչ է արել ընդդիմությանը վայր դնել մանդատները
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է խորհրդարան գալ և հարցերին պատասխանել` Սիմոնյանը նշեց, որ վարչապետն առաջիկա երեք օրերին լինելու է խորհրդարանում, քանի որ լինելու են բյուջեի քննարկումներ, և վաղվանից ԱԺ լիագումար նիստն է սկսվելու։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ արձանագրեց, որ այստեղ իրավական որևէ հարց չկա` քաղաքական որոշում է կայացրել քաղաքական մեծամասնությունը։
«Մենք այս իրավիճակում չենք պատրաստվում գալ և քննարկել բյուջետային կամ ընթացիկ հարցեր, քանի որ երկրի առաջ կանգնած օրակարգն ուրիշ է։ Այս առնչությամբ երկու խմբակցությունները հայտարարություն կանեն»,–ասաց Սաղաթելյանը։
Դրանից հետո Սիմոնյանը ընդդիմության դիմումը ձեռքին մոտեցավ ընդդիմադիր պատգամավորներին և ասաց` վատ աշակերտի պես ոչ նախագիծ են ներկայացրել, ոչ զեկուցող և ուզում են նիստ հրավիրել։ «Ես զապիսկեն չեմ կարող սարքել խորհրդի նիստ»,–ասաց Սիմոնյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց` ասելով, որ իրավունք չունի մերժել նիստ հրավիրելու առաջարկը, ինչին էլ Սիմոնյանն արձագանքեց` եթե այդպես է, թող դիմի էթիկայի հանձնաժողով։

Արծվիկ Մինասյանը հավելեց` հայտարարությամբ հանդես կգան։
Նշենք, որ երեկ` նոյեմբերի 14–ին, ՊՆ–ն հայտնել էր` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Արդեն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։
Միաժամանակ, ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։
Սակայն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակեց ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։
Ապա վարաչպետի գլխավորությամբ Անվտանգության խորհդի նիստ տեղի ունեցավ, որի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք։
Լրահոս
0