https://armeniasputnik.am/20211115/gvoris-kapan-kapan-tshakateni-adrbejani-hskvoghutjan-tak-ancats-masy-hh-taratsqum-che-akh-35359813.html
Գորիս-Կապան, Կապան-Ճակատենի` Ադրբեջանի հսկողության տակ անցած մասը ՀՀ տարածքում չէ. ԱԽ
Գորիս-Կապան, Կապան-Ճակատենի` Ադրբեջանի հսկողության տակ անցած մասը ՀՀ տարածքում չէ. ԱԽ
ԱԽ–ն վստահեցնում է` ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ։ 15.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-15T14:07+0400
2021-11-15T14:07+0400
2021-11-15T14:29+0400
սյունիք
կապան
ճանապարհ
գորիս
անվտանգության խորհուրդ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/03/17/26904041_0:85:1600:985_1920x0_80_0_0_18794b86c0ae7604ddb1142f6d9bf45c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ անվտանգության խորհուրդը` անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհներին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու փաստին։ԱԽ–ն վստահեցնում է` ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ։ Ըստ անվտանգության խորհրդի հայտարարության` այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն:Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ–ն էլ հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից ադրբեջանական կողմն անցակետ կտեղակայի սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։
https://armeniasputnik.am/20211115/adrbejancinery-gnacel-en-hh-zinvats-uzhery-durs-en-bervel-4-martakan-dirqeric-akh-35358395.html
սյունիք
կապան
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/03/17/26904041_88:0:1512:1068_1920x0_80_0_0_8934402927c5c4700bff91e05c7c0583.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սյունիք, կապան, ճանապարհ, գորիս, անվտանգության խորհուրդ
սյունիք, կապան, ճանապարհ, գորիս, անվտանգության խորհուրդ
Գորիս-Կապան, Կապան-Ճակատենի` Ադրբեջանի հսկողության տակ անցած մասը ՀՀ տարածքում չէ. ԱԽ
14:07 15.11.2021 (Թարմացված է: 14:29 15.11.2021) ԱԽ–ն վստահեցնում է` ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ անվտանգության խորհուրդը` անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհներին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու փաստին։
«Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում»,–նշված է հաղորդագրության մեջ:
ԱԽ–ն վստահեցնում է` ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ։ Ըստ անվտանգության խորհրդի հայտարարության` այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն:
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽՔ
Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ–ն էլ հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից
ադրբեջանական կողմն անցակետ կտեղակայի սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։