00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան» դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է հստակ պատասխանել մի քանի կարևոր հարցի

© Sputnik / Aram NersesyanДепутаты оппозиционной фракции "Айастан" на очередном заседании Парламента Армении (27 октября 2021). Еревaн
Депутаты оппозиционной фракции Айастан на очередном заседании Парламента Армении (27 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր քաղաքական ուժի կարծիքով` հայ ժողովրդից թաքուն սահմանազատում է տեղի ունենում։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքն ուշադրությամբ ու անհանգստությամբ է հետևում Հայաստանի հարավարևելյան սահմաններից ստացվող տեղեկություններին, որոնք հակասական են ու խիստ մտահոգիչ: Ընդդիմադիր ուժն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել Facebook–ում։
«Տեղեկություններ կան, որ թշնամին որոշակի առաջխաղացում է ունեցել հարավարևելյան սահմանի ուղղությամբ, եղել է փոխհրաձգություն: Հստակ չէ ՊՆ-ի հաղորդագրությունը, թե իրականում ինչ պատկեր ունենք այդ հատվածում»,– ասված է հայտարարության մեջ։
«Հայաստան» դաշինքի դիտարկմամբ` իշխանությունների կցկտուր և ոչ օպերատիվ արձագանքի պատճառով ՀՀ քաղաքացիները ստիպված են օգտվել թշնամու տեղեկատվական աղբյուրներից: Ըստ այդմ՝ դաշինքը պահանջում է, որ համապատասխան պետական մարմիններն ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրեն և պատասխանեն մի շարք հարցերի:
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը` աջից - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Ի՞նչ է տեղադրվել Ճակատեն համայնքի ճանապարհին․ Փարսյանի մեկնաբանությունը
Մասնավորապես, անդրադառնան այն հարցին, թե ինչպիսի՞ն է օպերատիվ իրավիճակը նշյալ հատվածում, ինչպե՞ս եղավ, որ թշնամին Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի հատվածում անարգել հենակետ տեղադրեց ու հիմա իրականացնում է ինժեներական աշխատանքներ, կա՞ արդյոք գործողությունների ծրագիր, որպեսզի այդ հատվածում ևս չհայտնվեն ադրբեջանական մաքսային անցակետեր և մեր մի քանի համայնքներ փաստացի չհայտնվեն շրջափակման մեջ՝ կտրվելով ռազմավարական նշանակության ճանապարհից:

«Ադրբեջանցիների վարքագիծը ցույց է տալիս, որ ապօրինաբար ու փաստացի տեղի է ունենում սահմանազատում՝ հայ ժողովրդից թաքուն, հակառակ ՀՀ պետական շահերին, ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության կամ հանցավոր համաձայնության պայմաններում»,– ասված է դաշինքի հայտարարության մեջ։

Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Ցերեկային ժամերին իրադրությունը շարունակում էր լարված մնալ։ Իսկ երեկոյան ՊՆ–ն հայտնեց, որ սահմանին իրավիճակն հարաբերական կայուն է. կրակոցներ չկան։
Նշենք, որ նոյեմբերի 13-ից լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում Ադրբեջանը նոր մաքսակետ է տեղադրում։
Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ Ճակատենից դեպի Կապան տանող ճանապարհին, գյուղից 4 կմ հեռավորության վրա, ադրբեջանցիներն ինչ-որ շինարարական աշխատանքներ են իրականացնում:
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից ադրբեջանական կողմն անցակետ կտեղակայի սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։
Լրահոս
0