00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գիծը. ի՞նչ է փոխվել նախագծի իրականացման հարցում

© Sputnik / Asatur YesayantsԷկլեկտրասյուներ
Էկլեկտրասյուներ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Էկլեկտրասյուներ
Բաժանորդագրվել
Հայաստանից դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախևառաջ կարևոր է մեր երկրի համար։ Այդ նախագծերի իրականացումից է կախված նաև «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի ծրագրի իրականացումը, որը շարունակվում է ձգձգվել։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստան–Վրաստան և Հայաստան–Իրան էլեկտրահաղորդման գծերի իրականացման աշխատանքները կատարման փուլում են, սակայն ժամկետները կրկին հետաձգվել են։
Պարզելու համար, թե խոսքն ինչ ժամկետների մասին է և որ փուլում են գտնվում աշխատանքները Sputnik Արմենիան դիմեց Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ին։ Ի պատասխան մեր գրավոր հարցման ասացին, որ Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի շինարարության աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Արդեն իսկ տեղադրվել են էլեկտրահաղորդման գծի հենասյուների գերակշիռ մասը և կատարվել է շուրջ 50 կմ հաղորդալարերի մոնտաժման և լարաձգման աշխատանքները։ «Նորավան» ենթակայանում գրեթե ավարտվել են բարձր լարման սարքավորումների հիմքերի և 220 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման աշխատանքները», – ասվում է պատասխանում։
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Նախատեսվում է էներգետիկ շուկայի ազատականացնում․ե՞րբ կլինեն այդ փոփոխությունները
Բացի այդ գրեթե ավարտվել են շենք-շինությունների և սարքավորումների կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները, տեղադրվել են բարձր լարման սարքավորումները, երկու ավտոտրանսֆորմատորները։ Ընթացքում է պաշտպանության և ավտոմատացման սարքավորումների ներմուծումը: Հարցման պատասխանում նշվում է, որ իրատեսական է 2022-2023 թթ ընթացքում հաղորդալարերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման աշխատանքների ամբողջությամբ իրականացումը:
Փոփոխվել են նաև Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար մրցույթի հայտարարման ժամկետները։ Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի գլխավոր կապալառուների ընտրության մրցութային գործընթացի շրջանակներում ամփոփվել և ավարտվել է նախաորակավորման փուլը։ Նախաորակավորված ընկերությունների միջև նախատեսվող մրցույթը կիրականացվի 2022թ. հունվար-փետրվար ամիսներին։

Բայց չէ՞ որ նախկինում հայտարարել էին, որ Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծի աշխատանքները «տեղից կշարժվեն» արդեն 2020 թվականին, իսկ Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի շինարարության նախագիծն ընդհանրապես նախատեսվում էր ավարտին հասցնել մինչև 2018 թվականի վերջին։

Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեր երկիրն այլևս ժամանակ չունի հետաձգելու այս նախագծերի իրականացումը։ Երևանը պետք է կարճ ժամանակում սկսի ԷՀԳ–ի գործարկման աշխատանքները։
«Հայաստան–Իրան երրորդ ԷՀԳ–ի գործարկումը էական նշանակություն ունի երկու երկրների տնտեսությունների համար։ ԷՀԳ–ի գոյությունը թույլ կտա նոր հզոր նախագծեր իրականացնել և ամրապնդել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը», – ասաց Մարջանյանը։
Նա հիշեցրեց «գազ` էլեկտրաէներգիա դիմաց» գործարքի մասին։ Այդ գործարքի շրջանակում Իրանը Հայաստանին պետք է 1 մլրդ խմ գազ փոխանցեր, փոխարենը 3 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա ստանար։ Ներկա պահին իրականացվում է այդ ծավալի միայն 1/3–ը։
Անսարքությունը կանխատեսող հայկական ծրագիրը կիրառում են Դանիայի հողմային էներգետիկայում
Հայաստանի ներուժը սահմանափակ է։ Փորձագետը նշեց, որ իրավիճակը կարող է փոխվել, երբ Հայաստանը սկսի իրականացնել Իրանի և Վրաստանի հետ կապված իր նախագծերը։ Սա ազդում է նաև 4 երկրների մասնակցությամբ` Հայաստան–Իրան–Ռուսաստան–Վրաստան, «Հյուսիս–Հարավ» էներգամիջանցքի նախագծի իրականացման ժամկետների վրա։ Մարջանյանը նշեց, որ այս նախագծի իրականացումն անհրաժեշտ է նախևառաջ Հայաստանին։ Այն մեր երկիրը դուրս կբերի էներգետիկ շրջափակումից, կբարձրացնի նրա էներգետիկ անվտանգության մակարդակը։
Այդ դեպքում մեր երկիրը նաև ամբողջությամբ կինտեգրվի տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ համակարգում։ Առավել ևս, որ Հայաստանն էլեկտրաէներգիայի ավելցուկի և դրա արտահանման հնարավորությունների առումով առավելություն ունի Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ։
Հայաստանն ու Իրանը կքննարկեն Գորիս-Կապան հատվածը շրջանցող ճանապարհի կառուցման հարցը
Մինչև 1.2 ԳՎտ թողունակությամբ «Հյուսիս–Հարավ» նախագծի աշխատանքները մեկնարկել են 2015 թվականի դեկտեմբերին։ 2016 թվականի ապրիլին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի էներգետիկայի նախարարները և Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը Երևանում ստորագրեցին «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի կառուցման «ճանապարհային քարտեզը»։ Այն նախատեսում էր տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակում։ Այդ մասին համաձայնագիրը ստորագրվել էր Բաթումում 2016 թվականի սեպտեմբերին։
Լրահոս
0