Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում. Թաթոյան

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել ֆոտոբանկՀոգեբուժարան
Հոգեբուժարան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Հոգեբուժարան
Բաժանորդագրվեք
Արման Թաթոյանը բարձրաձայնել է հոգեբուժարաններում գտնվող անձանց ու աշխատակիցների իրավունքների հարցը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում. մեծ առաջընթաց չկա նաև այդ ոլորտին առնչվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակումից հետո: «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումն ազատությունից զրկման վայրերում» խորագրով կլոր սեղան քննարկմանը հայտարարել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։
Թաթոյանը շեշտել է, որ խտրականությունն ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները:
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Երկու մարմնավաճառներ սեռական շահագործման են ենթարկել հոգեկան խանգարում ունեցող մի կնոջ
«Խրոնիկ խնդիրների պատճառով հոգեբուժարաններում խախտվում են մարդու իրավունքները։ Չկան անհրաժեշտ համայնքահեն ծառայություններ, թերի են կառավարումն ու վերահսկողությունը։ Ավելին, անհիմն ձգձգվում են դատական գործընթացները, ու մարդկանց դնում երկարատև քաշքշուկների մեջ, չկա գործառույթների հստակ տարանջատում»,–ասել է Թաթոյանը։
Նրա խոսքով` այս ամենին զուգահեռ, գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը: Բավարար չէ մասնագետների քանակը, խիստ թերի են մասնագիտական վերապատրաստումները, ինչը թույլ չի տալիս ոլորտը զարգացնել միջազգային պահանջներին համահունչ: Բացի այդ, ցածր է աշխատողների սոցիալական երաշխիքների մակարդակը:
Նրանք էլ բոլորիս պես ունեն զգացմունքներ. ՄԻՊ-ի ուղերձը՝ Հոգեկան առողջության օրվա առթիվ
Հավելենք, որ քննարկմանը մասնակցել են դատավորներ, փաստաբաններ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության և արդարադատության նախարարությունների, «Քրեակատարողականբժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, հոգեբուժական կազմակերպությունների, ծերերի և հաշմանդամների հատուկ տիպի տուն-ինտերնատների, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала