00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանկական ուղեղային կաթվածը դատավճիռ չէ, կամ Աննայի հուզիչ պատմությունը

© Sputnik / Aram NersesyanԱննա Ղազարյան
Աննա Ղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Աննա Ղազարյան
Բաժանորդագրվել
Ամբողջ աշխարհում ծնված 1000 երեխաներից 2-ը կարող են մանկական ուղեղային կաթված ունենալ։ 27-ամյա Աննան երկաթե կամքով բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, բարձրագույն կրթություն ստացել, հիմա էլ միանգամից 2 աշխատանք է համատեղում։
Լիլիթի հղիությունը նորմալ էր ընթացել, բայց ծննդաբերությունը ծանր էր․ընտանիքի առաջնեկի՝ Աննայի մոտ բժիշկներն ախտորոշեցին մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ/ДЦП)։ Լուրը եռացրած ջրի նման թափվեց երիտասարդ զույգի գլխին, հատկապես երբ բժիշկները պնդում էին՝ երեխան չի քայլի, չի խոսի, լիարժեք չի ապրի։
«Չեմ հասկանում, թե ինչպես կարող են մարդիկ դատավճռի պես ասել, թե քո հետ ինչ է լինելու, թե դու ինչպես ես ապրելու կամ չես էլ ապրելու»,- ասում է 27-ամյա Աննան, ով ոչ միայն քայլեց, այլև վազեց, խոսեց, բարձրագույն կրթություն ստացավ, հիմա էլ միանգամից երկու տեղում է աշխատում` լիարժեք ու գերակտիվ կյանքով է ապրում։
Աննա Ղազարյանի հետ հանդիպել ենք Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում․ ասում է՝ հանդիպման վայրը պատահական չի ընտրել, իր կյանքում Աստծո ներկայությունն ու զորությունը միշտ է զգում, հենց այդ միջամտության շնորհիվ է, որ այսօր խոսում է այս ամենի մասին։
© Sputnik / Aram NersesyanԱննա Ղազարյանը
Анна Казарян в беседе с корреспондентом Sputnik Армения Марианной Пайтян - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Աննա Ղազարյանը
Մանկական ուղեղային կաթվածը դժվարացնում է մարմնի մկանների վերահսկողությունը: Այն ազդում է ոչ թե մկանների կամ նյարդերի, այլ ուղեղի վրա։ Դրա հետևանքով շարժումներն ու կեցվածքը ճիշտ վերահսկելու, կառավարելու դժվարություն է առաջանում։ Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում ծնված 1000 երեխաներից 2-ը կարող են ՄՈՒԿ ունենալ։ ՄՈՒԿ-ով երեխաներից ոմանց մոտ կարող են նաև մտավոր զարգացման, ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ լինել։
Աննայի դեպքում մտավոր զարգացման հապաղում չկա։ Ընտանիքը տարիներ շարունակ նրան վերականգնողական բուժումների է տարել, նույնիսկ երբ անհաջողություններ են ունեցել, թևաթափ չեն եղել։ Հիմա թեպետ շարժումները (քայլել, ձեռքերի շարժումներ) լիարժեք վերահսկել չի լինում, բայց ընտանիքի հետևողականության շնորհիվ Աննան ինքնուրույնություն է ձեռքբերել։
© Sputnik / Aram NersesyanԱննա Ղազարյանը աշխատելիս
Анна Казарян с ноутбуком за работой - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Աննա Ղազարյանը աշխատելիս
Նա նաև հրաշալի բակային ընկերներ է ունեցել, ովքեր օգնել են իրենցից հետ չմնալ։
«Ես հասարակությանն ինտեգրվելու խնդիր չեմ ունեցել․ գործնագործ, ռեզին, յոթ քար եմ խաղացել, պարան թռել, վազել եմ, ընկել, արյունլվա տուն եմ եկել»։
Իրավիճակը փոխվեց, երբ Աննան դպրոց գնաց։ Ո՛չ դասընկերների, ո՛չ էլ ուսուցիչների հարցում բախտն առանձնապես չբերեց։
Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ
«Մայրս մասնագիտությամբ մանկավարժ է, բայց ես իրեն միշտ ասում եմ՝ ինչ լավ է, որ դու չես աշխատել քո մասնագիտությամբ, կյանքիս դժվար շրջանն ու շատ ծանր, ցավոտ հիշողություններ ուսուցիչների հետ են կապված»։
Այսքան տարի անց էլ դպրոցական կյանքը վերհիշելն Աննային ցավեցնում է։ Կարճ ու կոնկրետ՝ իր հետ գլուխ դնելու հավես չունեին։ ՄՈՒԿ-ով երեխաների համար դժվար է գրելու գործողությունը, խոսելը, բառերը հստակ արտաբերելը և այլն։
© Sputnik / Aram NersesyanԱննա Ղազարյանը` Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում
Анна Казарян беседует с корреспондентом Sputnik Армения Марианной Пайтян - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Աննա Ղազարյանը` Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում
«Անառողջ միջավայր էր։ Մի անգամ էլ տնօրենը կանչել էր մորս ու ասել` նորմալ երեխայիդ տարել ես ուրիշ դպրոց, էս մեկին բերել մեզ մոտ: Եղբայրս այլ դպրոց էր հաճախում, բայց այս մեկը մեր տանը մոտ էր, իսկ ես շուտ էի հոգնում, դրա համար ստիպված էի այդտեղ գնալ։ Չեմ ասում, թե ես լավ էի սովորում, բայց ինձ լավ սովորելու հնարավորություն չէին էլ տալիս։ Եթե ես չէի հասցնում թելադրություն գրել, դա չի նշանակում, որ ես գիտելիքի խնդիր ունեի, ես գրելու ֆիզիկական խնդիր ունեի, հիմա էլ ունեմ։ 8 տարի հաճախեցի ու ավարտեցի հենց այդ դպրոցը, այնպիսի թեթևություն էր դպրոցի դուռը փակելն ու գիտակցելը, որ էլ ստիպված չեմ էնտեղ վերադառնալ... Խորը, մաքուր օդ շնչեցի»,- այս խոսքերի հետ Աննան փակում է աչքերը ու փորձում ցրել հիշողությունները։
Ավագ դպրոցն Աննան ինքն ընտրեց։ Նախորդ 8 տարիների կողքին այդ 3 տարիները հաճույքով ու ժպիտով է հիշում։
«Այստեղ ինձ սիրեցին ու ընդունեցին այնպիսին, ինչպիսին ես կամ»։
Инклюзивная часть детского сада N92 - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2018
Նոր «ՏՏ դեղամիջոց» աուտիզմ ունեցող երեխաների համար. Հայաստանում նոր ծրագիր են ստեղծում
Ասում է՝ նախորդ դպրոցում բացառում էին, թե ինքը կարող է ավագ դպրոցում սովորել, համալսարան ընդունվելն արդեն ֆանտաստիկայի ժանրից էր։ Մինչդեռ Աննան դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվեց ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետ։ Կարծում է՝ կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկն էր։
Հիմա աշխատում է աուտիզմ ունեցող երեխաների և դեռահասների համար նախատեսված «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում՝ որպես սոցիալական մեդիայի մասնագետ, նաև մասնավոր ընկերություններից մեկում, որը զբաղվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրմամբ։ Մասնակցում է հանրային միջոցառումների, բարեգործական տարբեր նախաձեռնությունների, ապրում ակտիվ, գերզբաղված, լիարժեք կյանքով։ Հիմա շատ է ուզում անգլերեն սովորել, մնում է հաղթահարել բանավոր խոսքի, արտասանության դժվարությունները․Աննան հավատում է իր կամքին և ուժերին, գիտի, դա էլ է անելու։ Երազում է մեքենա վարել․այս հարցը մի քիչ ավելի դժվար իրականանալի է, որովհետև իր շարժումները 100 տոկոսով չի վերահսկում, բայց անհնար ոչինչ չկա։
© Sputnik / Aram NersesyanԱննա Ղազարյանը
Анна Казарян  - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Աննա Ղազարյանը
Թեպետ ընտանիք կազմելու մասին դեռ չի մտածում, բայց արդեն հստակ պատկերացումներ ունի, թե ինչպիսի մայր է լինելու։ Առաջին հերթին հավատալու է նրան ու նրա ուժերին, երջանիկ, առողջ ու սիրո միջավայրում է մեծացնելու։ Ու ի վերջո, Աննան նպատակ ունի իր մասնագիտությամբ աշխատելու։
Նա միակը չէ, որ կարողացել է հաղթահարել դժվարությունները, բայց ՄՈՒԿ-ով լիարժեք կյանք ապրելու օրինակները շատ չեն, և դրա պատճառը ոչ միայն հիվանդությունն է, այլ մարդկային գործոնը։ Մի կողմից պետք է դու քեզ հավատաս, մյուս կողմից պետք է, որ քեզ հավատան։ Հատկապես դեռահասության տարիքում պետք է մեկը, որ կօգնի ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս, սիրել քեզ այդպիսին, չպարփակվել, չթաքնվել աշխարհից, կռիվ չանել ծնողների, երկնքի, բախտի հետ։ Պետք է փոքրիկ քայլերով, շատերի համար աննշան, բայց իրականում մեծ հաղթանակներով առաջ գնալ, ապրել լիարժեք ու երջանիկ կյանքով, ինչպես ինքը՝ Աննան է անում։
Լրահոս
0