Պայթյուն Կոտայք համայնքի տներից մեկի բակում. հարուցվել է քրեական գործ

Բաժանորդագրվեք
Առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ, պայթուցիկ սարք է նետել Կոտայքի մարզի Կոտայք համայնքի բնակչի առանձնատան բակ։
Կոտայքի մարզի Կոտայք համայնքում բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Նախնական տվյալներով` 2021թ. նոյեմբերի 13-ին, ժամը 02.00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը պայթուցիկ սարք է նետել Կոտայքի մարզի Կոտայք համայնքի բնակչի առանձնատան բակ։ Պայթուցիկ սարքը դեռևս չպարզված է»,– ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ հաղորդումը ստացվել է նույն օրը ժամը 07։20-ին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առանձնատան բակում կայանված «Տոյոտա Լենդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայի, ինչպես նաև առանձնատան խոհանոցի պատուհանի ապակիներին հայտնաբերվել են պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ գետնին՝ պայթուցիկ սարքի բեկորներ և պայթուցիչի լծակ:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են մի շարք փորձաքննություն:
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала