https://armeniasputnik.am/20211115/pashtvonatar-andzy-25-milivon-dram-kasharq-e-pahanjel-aatsi-hertakan-bacahajtumy-35351165.html
Պաշտոնատար անձը 25 միլիոն դրամ կաշառք է պահանջել. ԱԱԾ–ի հերթական բացահայտումը
Պաշտոնատար անձը 25 միլիոն դրամ կաշառք է պահանջել. ԱԱԾ–ի հերթական բացահայտումը
Կաշառքի հերթական մասնաբաժինը ստանալուց հետո պաշտոնատար անձն ու կաշառք տվողը բռնվել և բերման են ենթարկվել ԱԱԾ։ 15.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-15T10:44+0400
2021-11-15T10:44+0400
2021-11-15T10:46+0400
տեսանյութեր
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
կոռուպցիա
տեսանյութ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0f/35350795_210:0:2130:1080_1920x0_80_0_0_47d5b23a44e9f9bc8026c30eadd01c89.jpg
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն գործարքներ է բացահայտել։ Տեղեկությունը հրապարակվել է ԱԱԾ պաշտոնական կայքում։Ըստ հաղորդագրության` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը հիմնադրամի կողմից 2021 թ.-ի հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության սեփականատիրոջից 25 մլն դրամ կաշառք է ստացել։ Նա այդ գումարը պահանջել է հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար։ Այդ գումարից 2.5 մլն դրամը կաշառք պահանջողը ստացել է 2021 թ. սեպտեմբերին։Հիմնադրամի տնօրենը շուրջ 42 մլն դրամի հափշտակություն է արելԻսկ ահա օրերս` նոյեմբերի 12-ին, պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.9 մլն դրամը ստանալուց հետո, նա և կաշառք տված անձը բռնվել և բերման են ենթարկվել ԱԱԾ։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտ հայտնաբերվել է կաշառք տված գումարը։Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ ՔՕ համապատասխան հոդվածներով։ Պաշտոնատար անձը և նրան կաշառք տվողը ձերբակալվել են։Որդուն ամեն ամիս գումար է տվել. Վանաձորի ինֆեկցիոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0f/35350795_450:0:1890:1080_1920x0_80_0_0_adf9482dc226283236ecf2a544a18092.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, կոռուպցիա, տեսանյութ, видео
տեսանյութեր, հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, կոռուպցիա, տեսանյութ, видео
Պաշտոնատար անձը 25 միլիոն դրամ կաշառք է պահանջել. ԱԱԾ–ի հերթական բացահայտումը
10:44 15.11.2021 (Թարմացված է: 10:46 15.11.2021) Կաշառքի հերթական մասնաբաժինը ստանալուց հետո պաշտոնատար անձն ու կաշառք տվողը բռնվել և բերման են ենթարկվել ԱԱԾ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն գործարքներ է բացահայտել։ Տեղեկությունը հրապարակվել է
ԱԱԾ պաշտոնական կայքում։
Ըստ հաղորդագրության` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը հիմնադրամի կողմից 2021 թ.-ի հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության սեփականատիրոջից 25 մլն դրամ կաշառք է ստացել։ Նա այդ գումարը պահանջել է հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար։ Այդ գումարից 2.5 մլն դրամը կաշառք պահանջողը ստացել է 2021 թ. սեպտեմբերին։
Իսկ ահա օրերս` նոյեմբերի 12-ին, պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.9 մլն դրամը ստանալուց հետո, նա և կաշառք տված անձը բռնվել և բերման են ենթարկվել ԱԱԾ։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտ հայտնաբերվել է կաշառք տված գումարը։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ ՔՕ համապատասխան հոդվածներով։ Պաշտոնատար անձը և նրան կաշառք տվողը ձերբակալվել են։