Քաջարան համայնքի ղեկավարը կշարունակի պաշտոնավարել. դատարանը որոշում է կայացրել

© Photo : press office of Kajaran municipalityՄանվել Փարամազյան
Մանվել Փարամազյան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Բաժանորդագրվեք
Փարամազյանի պաշտպանները հայտարարում են, որ համայնքի ղեկավարի տեղակալն իրականում աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և շարունակում է պատշաճ կերպով իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել մերժել դատախազության բողոքը, որով պահանջվում էր կասեցնել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները։ Այսինքն` կալանքի տակ գտնվող Փարամազյանը շարունակում է հանդիսանալ համայնքի ղեկավար։ Տեղեկությունը հայտնում են Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։

«Դատախազը դատարանին ներկայացնելու համար բերել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար ԳնելՍանոսյանի գրությունը, ըստ որի` Մանվել Փարամազյանն, իբր, խոչընդոտում է Քաջարանի համայնքապետարանի բնականոն աշխատանքները, ինչը դրսևորվում է նրանով, թե նա չի ընդունում իր տեղակալի հրաժարականի դիմումը, որպեսզի կառավարությունը հնարավորություն ստանա համայնքի ղեկավար նշանակել իր ցանկացած պաշտոնակատարին»,– հայտնում են փաստաբանները։

Նրանք նաև հայտարարում են, որ համայնքի ղեկավարի տեղակալն իրականում աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և շարունակում է պատշաճ կերպով իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։
Մանվել Փարամազյանի կալանքի ժամկետը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերջին անգամ երկու ամսով երկարաձգել էր ս.թ. սեպտեմբերի 1-ին` մինչև դեկտեմբերի 1-ը։
Մանվել Փարամազյան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները չեն կասեցվել. նոր որոշում
Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала